Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/308

Այս էջը սրբագրված չէ

մեջ սև մագի երկայն դիսակ մը կար. Պեռթրան խնդաց ու ըսավ. օ՜ն, օ՜ն. ճիշդ որպես թե սեղանին վրա Հայելի մը լոկ կոտրած ըլլար. ու Պիմի ավելի մոտեցավ. Պեռթրանին ձայնը մեղրի պես քաղցր էր, ու կը խնդար. այսպես երեք օր սիրով վարվեցավ անոր հետ, որովհետև Պիմի իր վրա ձեոք դպցնել չէր տար. այն ատեն Պիմի վերջապես ճաշի եկավ մեղի հետ. ձեռքի մազը արյունեն բոլորովին սևացած ու թանձրացած էր. Պեռթրան անոր համեմա- վոր գինի խմցուց, մինչև որ բոլորովին գինովցավ, ու հետո —

    Հանս կանգ առավ հոս, սիկառը քաշելու համար.
    -Ու հետո, ըսի իրեն.
    «Ու հետո, Պեռթրան զայն իր իսկ ձեռքով սպաններ, ու ես.

գացի ծովափը ժուռ գալու, որովհետև խնդիրը Պեռթրանին կը վե- րաբերեր. երբ վերադարձա կապիկը մեռած էր, ու Պեռթրան ալ մեռնելու վրա. բայց դեռ բարձրաձայն կը խնդար, բոլորովին գո- հունակ։

   <<Հիմակ, գիտես օրանկութանի ույժին տարազը — մարդուն հետ

համեմատելով մեկի դեմ յոթը — բայց Պեռթրան զայն մեռցուց բնա- տուր զենքերով, հո'տ է հրաշքը>> ։

   Վանդակին մեջ դժոխային դղորդը սկսավ։ «Օհո՜ , մեր այդ

բարեկամը տակավին խիստ շատ Ես անի իր Տիեզերքին մեջ. օ՜ն, հանդա՜րտ կեցիր>>։

   Ու Հանս սկսավ սուլել, երկարաձիգ ու թունալից. կրնայինք

լսել հսկա անասունին վանդակին մեջ դողալը։

   —Բայց ինչո՞ւ, հարցուցի ես, Պեռթրանին չօգնեցիր, փոխան

թողելու որ մեռնի։

  <<Բարեկամս, ըսավ Հանս ընկողմանելով, նույն իսկ ինծի հա-

մար աղեկ բան մը չէր ապրիլ այդ սենյակը ձեղունին բացված- քովը տեսնելն վերջ. ու Պեռթրան ամուսինն էր... բարի գիշեր ու բարի քուն>>։




                        -308 -