Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/31

Այս էջը հաստատված է
2․ ՍԻՐԵՐԳ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղեն ճամբեն ես կ՚անցնիմ գինով՝
Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն...

5 Համբույրներ կու գան հովեն ու ծովեն,
Համբույր՝ լույսեն, որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի՜,
Համբույրներ կու գան հովեն ու ծովեն։

Բայց լույս իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜,
10 Շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի...