Գիշեր մըն էր, Վինքըն, Պլինքըն, նոտ, միասին
Փայտ մուճակի մը մեջ նստած` նավարկեցին.
նավարկեցին` գետին վրայեն մըշուշալույս`
Դեպ ի ծովակ մը ցողերու։
«Տըղա ք, ո՞ւր կ' երթաք, տըղա'ք, ի՞նչ կ'ընեք»
Հարցուց երեքին ծեր լուսնակն հեռուն․
«Մենք եկած ենք հարինգ ձուկեր որսալու
Մեջն աղվորիկ այս ծովերուն։
Ու մենք ցանցեր ունինք ոսկի, արծաթահյուս»
Ըսին Վինքըն, Պլինքըն և նոտ։
Փայտ մուճակին մեջ մինչ կ' երերային,
Խնդաց ծեր լուսնակն ու երգ մը երգեց,
Զանոնք վարող քաղքր հովիկն ալ գիշերային
Ցող ալիքները փոթփոթեց։
Փոքրիկ լուսավորներն էին' ձուկերն այն հարինգ․
Փոքրիկ լուսավորներ' մեջն աղվորիկ ծովակին։
ԷՈԺԵՆ ՖԻԼՏ