Փոշին պատեր է խաղալիքը շընիկ,
Բայց կը կենա հաղթ ու մեծղի։
Մարդ-պուպրիկն ալ ժանգեն դարձեր է կարմրիկ,
Գավազանիկն՝ իր ձեռքին մեջ՝ բորբոսե՜ր։
5
Կար ատեն մը՝ որ շընիկը դեռ նո՜ր էր,
Ու աղվոր էր փոքրիկ մարդուն ալ պուպրիկ․
Այն ատեն՝ երբ Պզտիկ Կապույտ մեր Տըղան
Զանոնք պադավ ու զետեղեց խորն անկյան։
«Օ՜ն, տեղ չերթա՜ք, մինչև ես գամ,
10
Ըսավ, չըլլա՛ որ ձայն հանեք»։
Ու նիրհեց մեջն իր ճռնիկին․
Հոն երազեց խաղալիքներն իր անգին․
Ու՝ երազեն հրեշտակի երգ մ’այս անգամ
Ըսթափեցուց մեր Պզտըտիկ Կապույտ Մանչն հեք․․․
15
Երկա՜ր, երկա՜ր տարիները, օ՜հ, շո՜ւտ անցան,
Բայց բարեկամ պուպրիկները դեռ կը մընան։
Կապույտ Տըղուն հավատարիմ՝ դեռ կը մընան
Անձնյուրն իր հին տեղը կեցած։
Ու կըսպասեն փոքրիկ ձեռքի մը հըպումին․
20
Ու կըսպասեն փոքրիկ դեմքի մը ժըպիտին։
Եվ, մինչ հոն են, այսքան երկա՜ր, երկա՜ր ատեն,
Կը զարմանան թե ո՜ւր մնաց Փոքրիկ Տըղան,
Թե ի՜նչ եղավ մեր Պզտըտիկ Կապույտ Տըղան՝
Որ զիրենք հոն դըրավ, պաչիկ առավ, գընա՜ց։
ԷՈԺԵՆ ՖԻԼՏ