Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/316

Այս էջը հաստատված է

9. ԻՄԱՍՏՈԻԹՅՈԻՆ ՍՈՐՎԵՑՆՈՂԸ

Իր մանկութենեն ի վեր կատարյալ աստվածգիտությամբ լեցված էր և նույնիսկ երբ պատանի էր․ բազմաթիվ սուրբեր, ինչպես նաև մեկ քանի սրբուհիներ՝ որոնք իր ծնած արձակ ոստայնին մեջ կը բնակեին՝ զարմանալու չափ զգացված էին իր պատասխաններուն ծանրալուրջ իմաստութենեն։

Երբ իր ծնողները առնության պատմուճանն ու մատնին տվին իրեն, համբուրեց զանոնք, հրաժեշտ առավ աշխարհի մեջ շրջելու և մարդոց Աստուծո վրա խոսելու համար։ Որովհետև այն ատենները շատեր կային աշխարհի վրա, որ Ասածուն բնավ չէին 10 ճանչնար, կամ թերի ծանոթություն մը ունեին անոր մասին, և կամ կը պաշտեին չաստվածներն որոնք անտառակներու մեջ կը բնակին և փույթ չեն ըներ զիրենք պաշտողները։


Երեսը արևին դարձուց ու ճամբա ինկավ, քայլելով՝ առանց տրեխի՝ ինչպես սուրբերը զորս տեսած էր, ու մեջքեն անցուցած կաշեպարկ մը ու թրծուն կավե սափորիկ մը։

Մինչ պողոտային կ’անցներ, ինքը լեցուն էր այն հրճվանքով որ Աստուծո կատարյալ ճանաչողութենեն կը բխի, և անդադար Անոր գովքը կ’ըներ։ Ժամանակ մը վերջ հասավ օտար երկիր մը՝ ուր բազմաթիվ ոստայններ կային։

20 Տասնըմեկ ոստայններե անցավ։ Այդ քաղաքներեն մեկ քանին Հովիտներու մեջ էին, ուրիշներ մեծ գետերու ափունքը և ուրիշներ՝ բլուրներու վրա։ Յուրաքանչյուր քաղաքի մեջ զինքը սիրող ու իրեն հետևող աշակերտ մը գտավ, ու նաև ամենմեկ քաղաքե ամբոխ մը կը հետևեր իրեն, և Աստուծո գիտությունը կը տարածվեր բովանդակ երկրին մեջ. շատ մը իշխաններ դավանափոխ եղան, ու քուրմերը այն տաճարներուն, ուր կուռքեր կային՝ տեսան թե իրենց շահուն կեսը կորսված էր, և երբ միջօրեին իրենց թմբուկները կը զարնեին, հազվագյուտ հավատավորներե զատ ոչ ոք