Բարկացան անոնք ու ըսին, — Մեզի անապատը բերիր՝ որպեսզի կարենանք քեզ լսել․ անոթի ետ պիտի խրկես մեզ ու մեծ բազմությունը զոր ետևեդ ձգեցիր։
Անիկա պատասխաներ,— Չպիտի խոսիմ ձեզի Աստուծո վրա։
70 Ամբոխը տրտնջաց, ըսելով, — Մեզ անապատը առաջնորդեցիր և մեզի ոչ մեկ սնունդ տվիր։ Աստուծո վրա խոսե մեզի, և այդ բանը կը բավե։
Բայց անիկա բա՛ռ մը չպատասխանեց անոնց, քանզի գիտեր թե երբ անոնց Աստուծո վրա խոսեր, իր գանձեն պիտի կապտվեր։ -Եվ իր աշակերտները տխրությամբ հեռացան, ու ժողովուրդին բազմությունը իր բնակությունը դարձավ։ Շատերը ճամբան մեռան։ Երբոր մինակ մնաց, ոտքի ելավ և դեմքը լուսնին դարձուցած ճամբորդեց յոթը ամիս, ոչ ոքի խոսելով ու ոչ ոքի պատասխանելով․
80 յոթներորդ ամսուն վերջերը հասավ ան անապատը՝ որ Մեծ Գետին անապատն է։ Քարայր մը գտնելով ուր Հուշկապարիկ մը բնակած էր ատենոք, զայն բնակարան ըրավ ու վրան հանգչելու համար եղեգե անկողին մը շինեց ու եղավ ճգնավոր։ Եվ ամեն մեկ ժամ ճգնավորը Աստված կը գովեր, անոր համար որ անիկա թույլ տված էր իրեն պահել անոր և անոր հրաշալի մեծության մասին քիչ մը ծանոթություն։
Արդ, իրիկուն մը երբ ճգնավորր նստած էր քարայրի առջին՝ զոր բնակարան ընտրած էր, չարաբարո երիտասարդ մը տեսավ, որ շատ գեղեցիկ դեմք մը ուներ և որ կ’անցներ բարակ հագուստով 90 ձեռքերը պարապ։ Ամեն իրիկուն, ձեռքը պարապ, երիտասարդը անցավ և ամեն առտու վերադարձավ, ձեռքերը ծիրանիով ու մարգարիտներով լեցուն․ որովհետև ավազակ մըն էր անիկա՝ որ վաճառականներու կարավանները կը կողոպտեր։
Ու ճգնավորր դիտեց զայն ու գթաց անոր վրա։ Բայց բան մը չըսավ․ որովհետև գիտեր թե ով որ կը խոսի․ հավատքր կը կորսնցնե։
Առտու մը, երիտասարդը երբ կը վերադառնար, ձեռքերր ծիրանիով ու մարգարիտներով լեցուն, կանգ առավ, հոնքերը պռրստեց, ոտքը ավազին զարկավ ու ըսավ ճգնավորին․— Ինչու անցած100 պահուս ինծի այդ կերպով կը նայիս։ Ի՞նչ է ան զոր աչքերուդ մեջ կը տեսնեմ, որովհետև ոչ մեկ մարդ ինծի այդ կերպով նայած չէ, և այդ բանը ինծի համար փուշ է ու տաղտուկ։