Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/320

Այս էջը հաստատված է

է, և իմ ծիրանիիս փոխարեն հաճույքներ պիտի տան ինծի, ու մարգարիտներուս տեղ զբոսանքներ պիտի ծախեն։

140 Եվ ծիրանին ու մարգարիտները ժողվելով արագորեն հեռացավ։

Ճգնավորը զայն կանչեց ու թախանձագին հետևեցավ անոր։ Երեք օրվան միջոցին, ճամբան բռնեց գնաց երիտասարդ ավազակին ետևեն, հորդորելով որ ետ դառնա ու Ցոթը Մեղքերու քաղաքը չմտնե։

Ատեն ատեն երիտասարդը ճգնավորին կը դառնար, կը կանչեր զայն ու կ’ըսեր. -Կուզե՞ս տալ ինծի Աստուծո այդ գիտությունը՝ որ ծիրանիեն ու մարգարիտներեն ավելի թանկագին է։

150 Եթե կ’ուզես տալ զայն ինծի, քաղաքը չեմ մտներ։

Եվ միշտ ճգնավորը կը պատասխաներ.-կու տամ քեզի ինչ, որ ունիմ, այդ միակ բանեն զատ։ Որովհետև զայն քեզի տալ թույլատրված չէ ինծի։

Ու երրորդ օրվան վերջալույսին, Յոթը Մեղքերու քաղաքին ծիրանեգույն մեծ դուռներուն մոտեցան։

Ու քաղաքեն մեծ հաճույքի մը աղմուկը կու գար, որուն հանդեպ երիտասարդ ավազակն ալ ուրախացավ ու ձեռքը վեր առավ դուռը զարնելու համար։

Այս վայրկյանին, ճգնավորը առաջ վազեց, երիտասարդին 460 քղանցքեն քաշեց ու ըսավ անոր.

- Երկաթե՜ ձեռքերդ ու բազուկներդ վզի՛ս անցուր․ ականջդ լավ մը շրթունքներուս դիր, ու քեզի պիտի տամ ինչ որ կը մնա ինծի Աստուծո գիտութենեն։

Երիտասարդը կեցավ։ Եվ երբ ճգնավորը տվավ իր աստվածգիտությունը, հողին վրա կքեցավ ու լացավ, ու մեծ խավար մը իր աչքերեն ծածկեց քաղաքն ու ավազակը, այնպես որ ա՜լ չտեսավ զանոնք։

Մինչդեռ հոն կը մնար արտասվագին, զգաց որ մեկը իր քովը ոտքի կեցած էր․ արույրե ոտքեր ու բարակ բուրգի պես մազեր 170 ուներ ան։ Եվ անիկա վեր վերցուց ճգնավորը և ըսավ անոր։ Մինչև այսօր Աստուծո կատարյալ գիտությունը ունեիր․ հիմակ Աստուծո կատարյալ սերը պիտի ունենաս։ Ինչո՜ւ ուրեմն կու լաս։

Եվ համբուրեց զայն։

ՕՍՔԱՐ ՈՒԱՅԼՏ