Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/325

Այս էջը հաստատված է

5 Արծաթ շողերն երազի,
Ես կը փնտրեմ, մտամոլար,
Ձեոքը փափուկ, երկնային՝
Որ պիտի տա ինծի ծաղիկն ըսփոփանքին։

Ես կը փնտռեմ,
10 Ըսպասումեն հոգիս համակ պարտասած,
Հորիզոնին վրա նըսեմ,
Լույսի շող մը՝ զոր կըսքողեն անդուլ վարանքն ու կասկած։

Ու տակավ,
Կ’իջնե ձանձրույթն երազանքիս
15 Ու կ պատե իր մըշուշե պարադուկովն իմ հոգիս։

Մտածումը, ինշպես ճամբորդ ուղեկորույս,
Կ’նցնի փութով անձկագին
Երկարաձիգ, մերթ լուսավետ ու մերթ անլույս
Ճամբաներեն իմ մտքին։

20 Ա՜հ, կըշտապեն, կը փախչին,
ճամբաներու լույսերն ամեն,
Հանկարձական խավարի մը մատնված,
ճառագայթի հազիվ վերջին
Բիծ ու խաղեր կը համեն
25 Քովը ճամբան մըթամած՝
Ուր գիշերը կը տարածվի համապարփակ, համրորեն։

Ես կը փնտռեմ,
Պատըշգամին վըրա կանգուն,
Զույգ մը աչքեր՝ մեղեսիկն որոնց ճըրագը վառի
50 Հոգվույս մեջ ու խավարի
Անդոհութլան մեջ դըժխեմ։

Պատըշգամին վրա կանգուն,
Ձեռքս հոգնաբեկ ճակատիս
Մինչ կը հոսին գետերն ինչպես ծով անհուն
35 Դեպ ի ափունքն երագիս՝
Ես կըսպասեմ
Հորդ ու վըճիտ լույսերուն,
Որոնց բոցը թրթռուն
Կը ցոլանա տակավ ցայգին մեջ հոգվույս։
«Ինքնադատության
փորձ մը»
22/ [ԼԵրկարաձիգ] Մերթ լուսավոր ու մերթ անլույս
38 Ու կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն

8. (Էջ 39)»

«Մասիս»
2 Կափկափելով համբարուի հեքեաթնին
4 Որ կ’ակոսե լուռն Աշնանի-Դիշերին: