Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/331

Այս էջը հաստատված է

Նոր Տաղեր

2․(էջ 87–88)

ՋՈԻՐԵՆ ԴԱՐՁԻՆ


Կարմիր հողԵ
Սափորն ուսին,
Ջուրեն դարձին
Զով պուտերով
5 Պիտի ցողե
Պապակն իմ հուր…։

Գուռը թաթխե
Մատներդ ոսկի,
Ու կուժն ուսիդ
10 Ջուրեն դարձիդ,
Առանց խոսքի
Ձեռքերդ երկու
Դի′ր ճակատիս՝
Որ պաղըշկի։

15 Այս իրիկուն,
Քովը ճամբուն,
Սափորն ուսին
Ջուրեն դարձին,
Ոսկեջըրած
20 Սոսիին տակ
Երբոր կենա,
Պիտի ըսեմ
Թե հիվա՜նդ եմ,
Բաղձանքներուս
25 Վերադարձին
Ըպաասելեն
Այսքա՜ն օրեր…

5. (էջ 91)
ԱՆԴԱՐՁ

Լուսնի լույսը ծառերն ծաղիկի պես էր կախվեր,
Ապրիմ–մեռնիմ մը ձեռքըս սիրիույս ճամբան են ինկա