Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/334

Այս էջը սրբագրված է

Ա՜հ, ի՜նչ երազ շարամանեն պիտի անոնք

Բիբերուն մեջ տարաշխարհիկ ու սևեռուն
Սև խաղողի հատիկներուն։


․․․


10 Ահա՜, կ՝իյնամ կոհակն ի վար ցընորքներուս.
Թո՝ղ, որ արծաթ գիծին տարեմ կաթումիդ կույս,
Աստվածամա՜ր, Աստվածամա՜ր։

Ահա՜, մագլե՜մ պիտի ցավիս սարակն ի վեր,
Երազներու սատափ ճամբուն ցրվե ամպեր,
15 Աստվածամա՜ր, Աստվածամա՜ր։


․․․


Բորբ ճաճա՜նչ մը մշտախավար հոգվույս համար,
Դո՝ւն արփավոր գեղեցկության ու լույսի՜ հարս
Աստվածամա՜ր, Աստվածամա՜ր։

Այգեստանին կ'իջնե անձրև մը լուսեղեն,
20 Կաթիլ մը կաթ' ծովացած քու սրբութենեն
Ու, տե՜ս, ահա՜ կը մանկանամ։

Ու, տե՜ս, ահա՜ կը մանկանամ գիշերին մեջ,
Ուր աստվածյան սիրո ձայն մը կը շառաչե
Հոգվույս համար, հոգվո՜ւյս համար։


12. (Էջ 101)
․․․



«Գեղսփվեստ»
Ձմեռ օր մը, ձյունին մեջեն միսմինակ տարի դամբանն իմ հոգվույս,-ժպիտով մը ծնած նախկին սեր մը կույս-ոպիտակ վարդ* որ սառեցավ ձյունին տակ։

Գարուն մըն Էր, և համբույրով մը բացված,—Դամասկյան վարդ, գինով արփին գաղջ գոլեն,նվազեցավ ուրիշ սեր մը. սերն, Աստվա՜ծ զոր թաղեցի հուսահատ՝ կյանքին կանչելեն։

Ամրան վերջն էր, նայվածքով մը բողբոջած դեղին վարդս ալ ինկավ աշնան շունչին տակ. զայն վերցուցի' արդեն եղած հիշատակ ու նետեցի փոսին մեջ, ցած, ա՜հ, շա՜տ ցած։

10 Հիմակ ամեն մեռելոցի ես կերթամ—անոնց մարմնույն դամբանին վրա ցրտաշունչ—աղոթքով մը կորած մեգին մեշ տարտամ—անոնց հուշքին, մշտաթափառ լուռ ու մունջ։

Ու մտածումս ալ, հեք նժդեհ քահանա—խաչ հանելով կ'ըսե բառեր լուսեղեն,— ու նայվածքս կը բաժնի, երբ հողեն,—հոգիս անգամ մըն ալ կը մոռնա։

14. (Էջ 104)
«Մւափս» 10 Պայիկին, որ անցավ քովեդ,
- 334 -