Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/339

Այս էջը սրբագրված է

ԱՐՋԱԿ ԷՋԵՐ




Ինքնագիր 9. [ԹՈՌՆԻԿԸ] ՄԵԾՄԱՑՐԻԿԸ

  ճրագը ձեռքը ննջասենյակեն ներս մտավ ծերունի կինը:

Դուրսը անձրևին շփրտուքը սկսեր էր. գարնային հորդահոս տա- րափներ` միօրինակ կ'երկարէին ու կ՚իյնային մայթին վրա. գաղ- ջությունն ու մութը ծովացեր էին։ Պզտիկ տարափներ, երբեմն հո- վին թեթև ու խոլ դարձվածքներուն ու քմայքներուն նշավակ կը թփրտային պատուհանին ապակիներուն վրա. վայրկյան մը. հետո դարձյալ կը վերսկսեին իրենց միահեծան էջքը:

 Ծերուհին ճրագը լուսակալին վրա դրավ ու գնաց պատուհա-

նին հպեց ճակատը. որքա՜ն պետք ուներ այդ զովացքին։ Տեղատա- րափը կը շարունակեր, հորձանքները սալարկին վրա կը շաչեին, կը շաչեին անընդհատ, չմոռնալով իրենց երբեմնակի բախումը ապակիներու վրա։ Ծեր կինը ընդերկար մնաց այդ դիրքին մեջ ճակատը ապակիին հեց, նայվածքին նշույլը դուրսի մութին ու տամկության մեղ տարտամած, հոգին անորոշ անգոհով մը շրջա- պատված։ Բայց հորձքերը կը վերսկսեին թփրտալ ապակիին վրա, և հանկարծ կ'ուշաբերեր և քաղցր ու դժնդակ պայծառության մը մեղ լռաողող տեսիլքի մը պես հոգվույն մեղ կը ճառագայթեր մեղ- րանույշ ու փափուկ դեմք մը` որ իր թոռնիկինը ըլլալու էր. ուրիշ ի՜նչ երազ կրնար ունենալ արդեն. ահա' տասներկու տարիե ի վեր ցորեկներն իսկ անոր երազովը կը մտաթափառեր ... Բայց տեսիլ- քին վայրկյանը անցեր էր արդեն. անձրևներր դարձեր էին վերս- տին իրենց վայրէջքին. ու դարձյալ ծեր կնոջ հոգին պարփակվեր էր իր մտահոգությանց անստույգ մշուշին մեջ։ Երբեմն պզտիկ ցնցում մը կ՚ունենար, կ՛ուզեր բաժնվիլ ապակիէն, բայց ճակա- տին ջերմությունը, հանկարծորեն զգացված` դարձյալ կը մոտեց- ներ զինքը պատուհանին, ու նայվածքները անգամ մըն ալ կը սուզվեին մութին մեջ...


                         — 339 —