Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/340

Այս էջը սրբագրված չէ

. . .

Աշտանակին մոմը սպառելու մոտ էր, սենյակին լույսը հե֊

տըզհետե կ`անոսրանար, քանի մը նշույլներ հազիվ հիվանդագին աղոտանքով կը դեդևեին։ Հանկարծ սենյակը մթագնեցավ, ու ծե- րուհին սթափվեցավ իր խոհանքեն, որքա՜ն ատեն մնացեր էր այդպես պատուհանին առջև, ո՜վ գիտե...

—Տեր Աստված, զորությա'նդ մեռնիմ, վաղը պայծառ արև

մը... սուրբ։ սո'ւրբ օր մը տայիր...

Ու բաժնվեցավ պատուհանեն, ճրագը մարեր էր, սենյակը կը

ծխար մութին մեջ, ու ծերուհին ծնրադրեց։ Լռին պաղատանք մըն կր իր աղոթքը, երկարաձիգ, հորդազեղ աղերսանք մը: Մերթ֊ ընդմերթ իր հոգեկան. ալեկոծումը փրթած հառաչի հորձանք մը` կը պոռթկար շուրթերուն վրա, և կամ աղաչական սրտառուչ բա֊ ռեր` երբեմն անզուսպ` աղաղակներու կը փոխվեին...

—Հիսո՜ւս քրիստոս, զորությա՜նդ մեռնիմ, սո՜ւրբ Աստվածա-

մար, բարեխոս եղիր, ամենակարո՜ղ Տեր, դուն գիտես... մուրատս տուր, հոգիս առ... Հիսո՜ւս Քրիստոս... սո'ւրբ Աստվածամար...

Վերջապես աղոթքը լմնցավ, փոթորիկը հանդարտեր  էր, հո-

գին թեթևցեր էր անշուշտ, այսքա՜ն տարիե ի վեր ուրիշ ի՜նչ սփոփ ու ամոքանք ուներ արդեն այս մթագնած հոգին։ Մութին մեջ խարխափելով լուցկիին տուփը գտավ, լամպարը վառեց ու գզրոցին առջև նստավ, դեմքը գոհունակ արտահայտություն մը առեր էր, գրեթե կը ճառագայթեր։ Դողդոջուն ձեոքով գզրոցը բացավ, պահարան մը դուրս հանեց, բացավ, լուսանկա'ր մը. մարմարին վրա դրավ կենդանագիրը, լամպարը մոտեցուց, մեռած աղջկանը պատկերն էր։ Կանացի նրբավոր հասակ մը, ճաճանչա֊ գեղ դեմք մը, գլխուն վրա հորդառատ պտույտք մը վարսերու` ո֊ րոնց փափկությունը շոշափելի զգայություն մը կը դառնար գրեթե. աչքերը` թանկագին քարի զույգ մը խոշոր կայլակներ` տիրորեն երազունակ։

Ծերուհին կը նայեր, կը նայեր անհագ, հափշտակված, խան-

դաղատ ու արտասվագին։ Գիշերային աղոթքեն վերջ իր մյուս պաշտամունքը եղած էր այդ լուսանկարը, նորեն ու նորեն զայն լույսին մը մոտեցներ, կը հեռացներ, զանազան գիրքեր կու տար անոր. կողմնակի կը նայեր և ամեն անգամին նոր վերհիշում մը կունենար անոր կյանքեն, զայն կը վերապրեցներ։ Եվ ամենմեկ

                            -340 —