Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/341

Այս էջը սրբագրված չէ

նայելուն նոր գորովանք մը կըզգուր ու կենդանագիրը կը մոտեց- ներ դարձյալ աչքերուն ու շուրթերուն, շուրթերուն ու աչքերուն...

                       ...
Այս գիշերվան հափշտակությունը սակայն ամեն օրվանը չէր»

լուսանկարը անշնչացած սիրելիի մը հուշքին լուսագրությունը չէր մինակ այս անգամ։ Այս անգամ պատկերը բոլորովին կ`անձնանար կարծես. մազերը ոսկի֊շագանակագույն շողեր կ'աոնեին, աչքերը` մեղույշ, վառզռուն կենդանություններ. արյունը վարդագույն կը մըշ- շանար այտերուն ու ձեոքերուն վրա, շնորհալի ամբողջը հոգի կ`առ- ներ վայրկյան մը։ Որովհետև, այս գիշեր մանավանդ, պատկերը իր զավակը չէր միայն, այլ թոռն ալ` Արփինեն. ահ, Արփինեն, որուն անունը մինակ կրցեր էր պահել իր մտքին հեռավոր մեկ խորշին մեջ. Արփինեն, իրեն համար, իր աղջկանը ցոլքը մինակ կրնար ըլլալ, նույն մազերով, նույն նայվածքով, նույն հասակով ու նույն քալվածքով. նույն հոգիով։

Աղջկանը մահեն վերջ, թոռնկիին առաջին մանկութենեն աս-

դին այլևս տեսած չէր զայն, չէին թողուր որ տեսնե։ Արփինեին հայրը, իր կնոջ մահեն վերջ հեռավոր արվարձան մը փոխադըր- ված, անգամ մը ճամբել տված էր մեծմայրիկը` ու պատվիրած` որ հեղ մըն ալ ոտք չկոխե տունին շեմեն ներս. մեծմայրիկը գլխի- կոր ետ դարձեր էր այդ օրը, թոռնիկին կարոտովն ու կսկիծովը լեցված. և այդ օրեն ի վեր ահա՜ տասներկու տարի է որ զայն վերստին տեսած չէր։ Ահա տասներկու տարիե ի վեր գրեթե ամեն շաբաթ սիրտմաշուքի մեջ կ'ելլեր գյուղին զառիվերեն, թոռնի կին դուռը կր բախեր, ու միշտ չեխով կը վերադառնար, անգամ մըն ալ սպառնալիքը խիստ եղավ, լուտանքով ճամբու դրին զինքը։ Անկե վերջ ալ չդադրեցուց իր այցելությունները, ուխտագնացություն- ները. ալ դուռը չէր զարներ, բայց տունին շուրջը կը դեգերեր, դիպվածով մը թոռնիկը տեսնելու հույսով. գեթ պատուհանե մը անոր գլուխը տեսներ, կամ Հազերուն մեկ ծամը։ Տարիներով այսպես պարապ գնաց եկավ մեծմայրիկը. Արփինե մեծցեր ու դպրոց կ`երթար, անգամ մը ելավ դպրոց գնաց. «Օրիորդին տեր— տըu հասկցնեմ հելպեթ կը թողու... «Ես Արփինեին մեծմայրիկն եմ ըսավ, Արփինեին մեծմայրի՜կը...» ։ Շա'տ իսկ էր հայտարարու֊ թյունը, զինքը ներս չառին, ամեն ինչ նախագուշակված ու պատ֊ վիրված էր...

                        - 341 -