Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/342

Այս էջը սրբագրված չէ

Ծերունի կինը չհուսահատեցավ սակայն. տարինե՜ր անցեր էին։ Թոռնիկը մեծցած էր հիմակ, գուցե չճանցվելու աստիճան. բայց ծերուհին չընդհատեց իր ուխտագնացությունը. գեթ հեռուեն անոր դեմքը ընդնշմարե՜ր, հավատքի' պես կըզգար թե պիտի ճանչնար զայն։

Վերջին անգամ երբ դարձյալ կատարած էր իր վերելքը, թոռ-

նիկին դրացուհիներեն մեկը զինքը ներս առած, տերտը հասկցած էր։ Եվ արդեն շատոնց ծերուհին դրացիներու ուշադրությունը գրա- ված էր. ո՞վ կրնար ըլլալ այդ սևավոր կինը՝ որ կանոնավորա֊ պես կու գար կը դեգերեր այդ կողմերը. իրարու մեջ փսփսացեր, հետաքրքրվեր, հասկցեր էին վերջապես, Արփինեին մեծմայրիկն էր, և անոնցմե մեկը չէր դիմացեր, ներս էր կանչեր մեծմայրիկը,՝ սփոփեր ու ժամադրություն մը խոստացեր էր. о՜հ, ի՜նչ ուրախու- թյուն, վերջապես պիտի տեսներ իր ձագուկը, իր խուզին, հոգ չէ թե հեռուեն մինակ, դիմացի պատուհանէն` ուր արդեն կայնած կ`երևակայեր իր թոռնիկը։

—Ույ Աստըծո'ւ խնտաք հեմեն, հիմա խենթենամ պըտոր...

Աստըծո՜ւ խնտաք, Աստըծո՜ւ խնտաք, ըսեր ու մեկներ էր։

Ու վաղը ժամադրության օրն էր. լուսանկարը անգամ մըն ալ

համբուրեց, լամպարը մարեց ու քնացավ ծերուհին` վաղվան հույ- սովը երջանկացած։

                    .   .   .

Առտվան դեմ անձրևները դադրեր էին. անամպ ու միափայլ կապույտին վրա արևը ոսկեթել բանվածքի մը պես կը նշուլար- ձակեր, հաճելի զովություն մը` գարննային ծաղիկներու բուրու¬ մովը խնկավետ` առտվան սյուքը մը կը հեշտագներ։

Ծերուհին` որ բաց պատուհանին առջև պատրաստ նստեր էր

անհամբեր արևածագին սպասելու` վերջապես գոհունակ ու լայն շունչ մը առավ. ուրեմն ահա' պիտի երջանկանար։

Դողով ու նախազգացումով լեցուն` խաչ հանեց ու ճամբա

ինկավ. շոգենավերուն հեռալուր սույլը անհամբերություններ կու տար իր հոգվույն, ու քայլերը կը փութացներ, տենդոտ ու անգի¬ տակից գրեթե։

Ղալաթիա հասեր էր. առաջին մտածումը եղավ մոմ մը վա-
                           — 342 —