Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/343

Այս էջը սրբագրված չէ

ռիլ Ամենափրկչին. ահա՜ վերջապես մոտեցեր էր իր սիրական գա֊ ղափարին իրականացման, մոմ մր չվառե՞ր։

Աղոթքր ըրավ ու ժամեն դուրս ելավ. շողենավ կար արղյոք։

ճիշդ ժամանակին կը հասներ. տոմսակը առավ nւ շոգենավ նետ֊ վեցավ. նույն պահուն վերջին սույլը կը փչեր ու շոգենավը մեկ֊ նած էր արդեն։

Արևը` հետզհետե ավելի ջերմ` կ`ողողեր խցիկը` ուր ծերու֊

հին առանձին կը մնար իր ակնկալության երջանիկ զգացումին ու վրդովուն խոկումներուն հետ։ Վոսփորը ոսկիով զանակված կա֊ պույտ ու երկարաձիգ շալի մր պես կը վետվետեր. նոր կտրված ձմերուկի հեշտասեր բույր մը կ`արտածորեր ծովը. շռգենավը ծիր֊ կաթինին կաթնավետ ուրախությունը իր ետին կը ձգեր. ինչքա՜ն հմայիչ կը ժպտեր համայնապատկերը ծերունի կնոջ հոգվույն...

—Յուսկյուտար...
Առտվան ցանցառ ուղևորներու մեջ ծերուհին առաջինը եղավ

դուրս ցատկող։

Վերելքը վայրկենական եղավ իրեն. բան մը չտեսավ ճամբուն

վրա` ուր նայվածքը կանգ առներ։ Առաջին բանը որ զինքը իր հափշտակութենեն արթնցուց ձայնը եղավ զանգակին` որուն կո֊ ճակին կը հպեր իր դողդոջուն ձեոքը։

ճիշդ ժամանակին հասեր էր։ Արփինեն արդեն պատուհանն

էր ու կը խոսակցեր բարի դրացուհիին աղջկանը հետ։

Քիչ մը շունչ առավ ծերուհին. հետո ըսին իրեն թե կրնար

պատուհանին առջև նստիլ քիչ մը և սպասիլ,—չուզեցին հանկար֊ ծակիի բերել։

Բայց կարծես ձայն մը ներսեն կ`ըսեր արդեն թե Արփինեն հոն

էր. սրտե ի սիրտ ճամբա կա — պատուհանին առջև վազեց. արևը լիաշող կը ծավալեր հոն• ջերմ ու խտղտեցուցիչ ճառագայթներուն ընդմեջեն ծերուհին ընդնշմարեց իր հոգիին երազը, իր սրտահա֊ տոր թոռնիկը` Արփինեն...

—Ույ արևո'ւդ կուշտանամ, լուսերո'ւ պես աղջիկ, թըպխսի,

մարն է... պոյըդ պոսըդ սիրեմ ...Ֆուլիա մազերդ սիրեմ... հոգի՜՛դ սիրեմ զավակս, ձագո'ւկս ...պոյըդ պոսըդ սիրեմ ... Ֆուլիա մա֊ զերդ սիրեմ... լուսերո՛ւ պես աղջիկ...

Օհ, շատ Էր այսքան ուրախություն հեք. սրտի մը բաժակին

համար, որ տարիներեի վեր ցամքած, հիմակ չէր կրնար դիմանալ այդ ալիքին... Մեծմայրիկը մեռե՜ր էր ...

                       - 343 -