Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/376

Այս էջը սրբագրված է

այն իմաստով, որ հնչեցնում է «Սենպոլիսմի, խորհրդապաշտության փողը… իր ամենեն սաստիկ ու զայրագին ճիչովը և աղմկահուզությունովը»։ Մեծարենցի բանաստեղծությունը որակելով որպես «անիմաստ և զառանցական ճիգ», նա եզրակացնում էր. «Գիր-քին ամբողջ ընթացքին մեջ, գաղափարի և նյութի հիմերեն զուրկ, իրապես անձնական բանաստեղծություն մը, խանձարուրված անիմաստ ու արտառոց խորհրղապաշտության մը ձորձերով, անմարսելի և հուսահատեցուցիչ է»։ Արան հակառակ, Գեղամ Բարսեղյանը իր գրախոսակականում Մեծարենցի երկրորդ ժողովածուն համարում էր «ավելի կատարելագործված, իր գիծերու և հրապույրներու մեջ ավելի ճշտված»։ «Մեծարենց,— գրում է նա, — ապահովապես իրմով ընղլայնեց բանաստեղծոլթյան տարրը մեր նորագույն գրականության մեջ, բայց մանավանդ ճոխացուց զայն նոր շեշտով մը, և Պոլսահայ վերջին բանաստեղծության մեծ մասամբ իրարու նմանող, իրարու հետ շփոթվող գույներուն մեջ ստեղծեց այն հատկանշականն, թարմագույնն որ քաղքենի պոետիկներուն չէ երբեք»։(Բյուզանղիոն», 1907, 1/14 դեկտեմբեր, թիվ 3400)։ Հակոբ Տեր-Հակոբյանն իր ղրա- խոսականում խոստովանում էր, որ իր երկու ժողովածուներով Մեծարենցը «երկու հար- ձակում գործեց և արդեն հափշտակած է արդի Պոլսահայ բանաստեղծության գլխավոր մեկ աթոռը» և հայտարարոլմ էր, որ Մեծարենցը «հավատավոր տարփանքներու մեջ վերապահ, բարեմիտ, մարդասիրական, սրտազեղ ու անկեղծ, տոհմիկ խառնվածք ունե¬ ցող մեր արդի միակ քերթողն է» («Մանզումեի էֆքյար», 1907, 13/26 դեկտեմբեր, թիվ 1994)։ Բանաստեղծին ուղղած նամակում Հ. Մրմրյանը «Նոր տաղել։ի» առթիվ նրան համարում էր «ճշմարիտ բանաստեղծ մը որ դիտե զգալ ու զդացունել բացարձակը» («Արևելյան մ ամուլ», 1907, 19 դեկտեմբեր, թիվ 51, էջ 1267)։ Արևմտահայ գրականոլ- թյանը նվիրած իրենց տարեկան տեսություեներում «Ծիածանի» հետ միասին «Նոր տաղերը» ևս բարձր գնահատեցին Բյոլզանդ Բեշյանը («Р յուզանղիոն», 1908, 2/1Տ հ անվար, թիվ 3426) և Հովհաննես Գազանճյանը («Արևելյան մամուլ», 1908, 9 հունվար, թիվ г), Սա կայն Մեծարենցի դրական հակառակորդները չէին հանդարտվում։ Ե. Արմենր նախ հրապարակեց «Գրական cligllC յ(կլէկ—Ա* 2*) մը... Մեծ? հանճարներու» («Մա¬ սիս», 1907, 8 դեկտեմբեր, թիվ 3, էջ 53—57), ապա «Քապոթեն»ները» («Մասիս», 1908, 1 մարտ, թիվ 14—15, էջ 273—282) հոդվածները։ «Նոր տաղերի» դեմ անպատ¬ շաճ հարձակումներ գործեց Փայլակը (ժակ Սայապալյան), որին գրողը հարկադրվեց պատասխանել «Հետամնաց բարեկենդան» հոդվածով (տե'и հիշ յալ հոդվածի ծանոթա- գրոլթյունները) ։ Արան հետևեց Փայլակի «Կանխահաս զատիկ» («Մասիս», 1908, 30 մայիս, թիվ 20, էջ 424—427) հայհոյալից պատասխանը։ Գրական այս վեճերի արձա- պանքներն են նաև Մեծարենցի «Սենպոլիզմը» երգիծական րանաստեզծությոլնը (տե'и «Այլ րանաստեղծություններ» բաժն ում), Սրաչյայի «Ռեալիզմը» ոտանավորը («Մա¬ սիս», 1908, 2 փետրվար, թիվ 11, էջ 222—224), Աըգամի «Պոլսեցիի մը խոսքերը» թղթակցությոէնը («Արևելյան մամուլ», 1908, 25 մարտ, թիվ 13, Էջ 298—300), Ե. Ար- մենի «ճշմարտոլթյան վարագոլյրը» (անդ, 8 ապրիլ, թիվ 15, Էջ 337—341), Արգամի պատասխան թղթակցությունը (անդ, 29 ապրիլ, թիվ 18, Էջ 423—424։ Մանրամասն տե'и հողվածների ծանոթագրությունները)։ 1. ՎԱ6ՐԿ6ԱՆ (Էէ **7 Առաջին ան գամ տպագրվել Է «Նոր տաղերու մ»։ — 376 —