Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/378

Այս էջը սրբագրված է

6. ՍԻՐԵՐԳ
(էջ 93)
Առաջին անգամ տպագրվել Է «նոր տաղերում»։

7. ՋՐՏՈԻՔ
(Էջ 94-95)
Առաջին անգամ տպագրվել Է՝ «Մասիս», 1906, 5 օգոստոս, թիվ 21, Էջ 323։
«Մասիսի» տարբերակը չունի ընծայական, իսկ 16-րդ տողի կապակցությամբ տրված է հեղինակային ծանոթագրություն (տե՛ս «Տարբերակներ և այլ խմբագրումներ» բաժինը)։

Շավարշ Միսաքյանը (1884 —1957), որին նվիրված Է քերթվածը, Մեծարենցի հետ ուսանել Էր Մարզվանի Անատոլիա ամերիկյան միսիոներական կոլեջում, հետագայում խմագիր և ազգայնական գործիչ։ Իր հուշերում Շ. Միսաքյանը վկայել է. «Մեծարենցին հետ երբ մտերմացանք, արդեն անկողին ինկած, աոնվազն տունը մնալու դատապարտ ված էր։ Վահրամը (Թաթուլը—Ա. Շ.) նույն թաղը կը բնակեր, Սամաթիա։ Գեղամը (Բարսեղյան— Ա. Շ.) Կետիկ Փաջայեն, ես ալ Սկյուտարեն այլևս ջուրի ճամբա գարձու ցեր էինք Միսաքին տունը։ Տեսակ մը ուխտատեղի, ուր սակայն մահվան ստվերն էր որ կը հածեր դարանակալ, ծաղիկներուն և խունկի խաբուսիկ հոտերուն վերև...» («Օրեր և ժամեր», Փարիզ, 1958, էջ 330)։ Ըստ երևույթին այդ այցելությոլնները հոլզել են Մե ծարենցին, և նա «Նոր տաղերը» տպագրության հանձնելիս «Ջրտուքը» նվիրել է Շ. Միսաքյանին։ Ի դեպ, Վ. Արսլանյանը Վ.Ալազանին և Վ. Նորենցին ուղղած 1932-ի ապրիլի 24-ի նամակում մեղադրել է Թ. Ազատյանին, որ Շ. Միսաքյանին համարել է Մեծարենցի մտերիմը և հավաստել, թե «Միսաքը Գոլեճին մեջ ատելով ատած Է» նրան (ԳԱԹ, Մեծարենցի արխիվ, № 313/7)։
7. վանքին բակը՝ կ՚աղոթեն հսկա ծառեր տարորեն — ըստ Վ. Արսլանյանի ակնարկ ված Է Ս. Հակոբի վանքը, որ գտնվել Է «բլուրի մը բարձունքին վրա, մատուռին դեմ առ դեմ, առջևը աղբյուր մը մեղմիկ կը հոսի» («Գիծեր», Էջ 67)։
8. ...Աստվածամարն է կայներ — նկատի ունի հայրենի գյուղի Աստվածամոր եկեղե ցին («Գիծեր», Էջ 44)։

8. ԱՍՏՎԱԾԱՄԱՐ

(Էջ 96-97) Առաջին անգամ «Աստվածամա՜ր, Աստվածամա՜ր» վերնագրով տպագրվել Է՝ «Մասիս», 1906, 19 օգոստոս, թիվ 23, Էջ 306։ «Մասիսում» հրատարակվածր տարբերակ Է։
Բնաբանն առնված Է Գրիգոր նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմից (բան Ձ, գ)։ 24. Սրբության կույսը... — Աստվածածին Մարիամն է, որ ըստ Նոր կտակարանի կույս լինելով՝ ծնեց Հիսուս Քրիստոսին։

——378——