Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/386

Այս էջը սրբագրված է
11. ԲԱԺՆՎԱԾ ՍԻՐՏԵՐ
(էջ 143–144)

Առաջին անգամ տպապրվել է՝ «Մասիս», 1903, 14 հունիս, թիվ 34, էջ 377։ Ստորագրությունը՝ Միսաք Կ. Մեծտաուրյան. Ծիածան: Վերնագրից հետո փակագծերում նշված է՝ «Ե. մրցանակ»։

Ժողովածուներում թաց է թողնված գրության վայրի հիջատակումը։

«Մասիսի» խմբագրությունը փետրվարի 15-ին տեղեկացրել է, որ մտադիր է հայտարարել «ոտանավորի մրցում» և «հրատարակել՝ ծանոթ բանաստեղծներու քերթվածներուն հետ, պարբերաբար, ոտանավորներ, որոնք թեև անծանոթ ստորագրություն մր կը կրեն, րայց բան մր կր խոստանան» (թիվ 7, էջ 99)։ Փետրվարի 22-ին ներկայացվել են մրցության պայմանները. «Մասիսի խմբագրությունը Ոտանավորի Մրցում մը կը հաստատն՝ նպատակ ունենալով քաջալերել բանաստեղծության հակում ունեցող նոր ղրիչները իրենց սկզբնավորությանը մեջ։ Դյուրություն մը ընծայելու համար, կանխավ կ՚որոշենք նյութր, որուն վրա պիտի դրվի ոտանավոր մը, ավելորդ է ըսել, թե հանգավոր ի՞նչ չափով ու ձևով որ ուգվի, — հիսուն տողը չանցնելու պայմանավ սակայն»։

Եվ ապա՝

«Գրվելիքը պիտի ըլլա սիրային թանաստեդծություն մը
ՐԱԺՆՎԱԾ ՍԻՐՏԵՐ

վերնագրին տակ, որուն մեջ կրնան իրենց տեղը ունենալ հեոավոր կամ մոաավոր հիջատակ մը, անցք մը, տպավորություն մը, նկարագրականով մը կամ խոհերով համեմված, ինչպես որ ներշնչեն գրողին ճաշակն ու զգացումը»։ Ջեռագրերն ընդունվելու էին կեղծանունով, մեկ ամսըվա ընթացքում։ Մրցույթին կարող Էին մասնակցել «երկու սեոե ամեն կարգի գրողներ»։ Քննիչ հանձնաժողովի մեջ Էին բանաստեղծներ Մկրտիչ Աճեմյանը, Թովմա Թերգյանը և Աղեքսանդր Փանոսյանը։ Որպես մրցանակ տրվելու Էր «ոսկե գրիչ մը» (թիվ 8, էջ 113–114)։ Հետագայում, մարտի 1-ին (թիվ 9) ճջտվեց, որ բանաստեղծությունների ծավալը կարող է կազմել մինչև 80 տող (էջ 144), իսկ մարտի 22-ին ծանուցվեց, որ շնորհվելու են երկրորդ և երրորդ մրցանակներ ես՝ «մեկ-երկոլ արժեքավոր սւոարկաներ» (թիվ 12, էջ 192)։ Մայիսի 17-ին հրապարակված «Քննիչներու տեղեկագրից» իմանում ենք, որ քաջալերանքի համար ընդունվել է նաև «Ծիածան» կեղծանվամբ ներկայացրած մի ոտանավոր «որ սեղմ տողերուն մեջ հնչոլն և սիրուն հանգերով արվեստի ճարտարություն մը Կշ հայտնե, նոր գրողներու քիչ մը տարտամ ոճով և իմաստին անկատար պատկերացումով» (թէվ 20, էջ 305)։ Տիգրան Արփիարյանի (Տ. Ա.) «Խմբագրական հայտարարության» մեջ պաշտոնապես հաղորդվեց, որ առաջին մրցանակր շնորհվել է Գաբրիել Խանճյանին (Ծիածան***), երկրորդը՝ Հայկանուշ Մառբին (Ասդրա), երրորդը՝ Արմեն Չրաքյանին (Աջուդ), չորրորդը՝ Մերուժան Պարսամյանին (Վիոլա տ’ Ամոռե) և հինգերորդը «Ծիածան (առանց երեք նիշերու) Միսաք Կ. Մեծատուրյան (Կ. Պոլիս, ուսանող Կեգր. [ոնական] Վարժարանի)» (մայիս 17, թիվ 20, էջ 306)։ Մ. Աճեմյանը «Տեսություն մր ոտանավորի մրցման վրա» հոդվածում համառոտակի բնութագրելով մրցանակի արժանացած ստեղծագործությունները, Մեծարենցի բանաստեղծության մասին նշել է, որ նրա «մեկ երկու տուները սիրուն, մյուսները տկար են» («Մասիս», 1903, 24 մայիս, թիվ 21» էջ 322)։

— 386 —