Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/387

Այս էջը սրբագրված չէ
12. ՊԵՏՐՈՍ ԴՈԻՐՑԱՆ
(էջ 145)

Ինքնագիրը, Մ. Կ. Մեծատուրյան ստորագրությամբ, «Աջնան Ծով» և «Մշուշին Մեջեն» բանաստեղծությունների ինքնագրերի հետ պահվում է ԳԱԹ-ում: Գրված են ծոցատետրից պոկված վանդակավոր երկու փոքրիկ, համարակալված (1—4) թերթերի վրա: Երեք քերթվածներն էլ ունեն «Ջայնակներ» ընդհանուր վերնագիրը: Թերթերից մեկի վրա կարմիր մատիտով նշված է. «Նշխարներ Միսաք Մեծարենցեն», ապա թանաքով ավելացված է. «Հ. Ճ. Սիրունիի կորսված արխիվեն ճողոպրած դիպվածով»։

Բանաստեղծության պրության հանգամանքներէր և ինքնագրի մասին Սիրունին պատմում է. «Դուրյանի շիրմին տված այցե մը ետք Մեծարենց քերթված մը գրեց։ Այդ քերթվածը որ 1903 Հուլիս 8 թվականը կը կրե, մասունքի պես պահած եմ քովս…» («Հայրենիք», 1923, թիվ 10, էջ 68)։ Հետագայում բանասերը հայտնեց. «Նույն այդ ոտանավրրին ուրիշ մեկ փոփոխակը, որ 1903 Հուլիս 8 թվականը կը կրեր, կը գտնվեր մեզ մոտ իր բնագրին մեջ։ Տարիներով պահելով զայն մասունքի մը պես, 1965ին, Հայաստան մեր առաջին այցին, հանձնեցինք Գրականության և արվեստի թանգարանին ուրիշ քանի մը նշխարներուն հետ, որոնք նույնպես դիպվածով ճողոպրեր էին…. («նայիրի», 1965, թիվ 33)։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Մասիս», 1905, 2 ապրիլ, թիվ 6, էջ 94։ Ստորագրությոլնը՝ Շավասպ Ծիածան: Երկրորդ անգամ ըստ իր ունեցած ինքնագրի հրատարակել է Հ. Ճ. Սիրունին («Հայրենիք», 1923, թիվ 10, էջ 68)։

Սիրունին նաև վկայել է, որ «Գրաքննությունը չե՛ս գիտեր ինչո՛ւ թույլ շտվավ այն ատեն իր ամբողջությանը մեջ» տպագրել բանաստեղծությունը («Հայրենիք», 1923, թիվ 10, էջ 68)։ Թ. Ազատյանը, ըստ երևույթին Սիրունու մոտ եղած ինքնագրին ծանոթանալուց հետո, ևս արել է համանման պնդում և մատնանշել միայն 1, 12—14 տողերի բնադրային տարբերությունները («Մեծարենք», էջ 20)։ Կարո Գևորգյանը «Ամենուն տարեգրքի» 1959-ի գրքում (Պեյրութ) արտատպել է Հ. Ճ. Սիրունու հրապարակած րնագիրը և հայտնել, որ Փարիզի Նուպարյան մատենադարանում ինքը «կտրոնի մը վրա, Մ. Մեծարենցի թղթածրարին մեջ» գտել է բանաստեղծության մի օրինակը «2 ապրիլ, 1905» նշումով (էջ 105)։ Փաստերը ցույց են տափս, որ «կտրոնի մը վրա գրվածը» «Մասիսում» տպված օրինակն է։ Կ. Գևորգյանր «Միսաք Մեծարենցի մեկ քերթվածին երկու փոփոխակները» դիտողության մեջ այն կարծիքին է, որ «1905ին Մ. Մեծարենք ինքն իսկ ջնջած է քերթվածին վերջին տունը և փոփոխած է զայն երեք անվնաս աողեձ րով» (էջ 120։ Նկատի ունի 2, 6 և 7-րդ տողերի բնագրային տարբերությունները):

Մեծարենցր բանաստեղծությունը սկզբնապես զետեղել է «Ծիածանում»։

Ոլնի բնադրային տարբեր ութ յոլններ։

Ժողովածուներում տպված է՝

11. Իր գերեզմանին կ՚ելլեն քովն ի վեր։

Ըստ ինքնագրի և առաջին հրատարտկության ուղղված է՝ քովն:

11. Իր «գերեզմանին կ՚ելլեն քովն ի վեր — բանաստեղծ ու թատերգակ Պետրոս Դուրյանի (1851—1872) մարմինն ամփոփված է Կ. Պոլսի Պաղլար-Պաշիի գերեզմանատանը։


13. ՍԻՐՈ ՈԻՂԻՆ
(էջ 147)

Առաջին անգամ տպագրվել Է՝ «Մասիս», 1903, 12 հուլիս, թիվ 26, Էջ 444։ Ստորագրությունը՝ Մ. Կ. Մեծատոսրյան:

— 387 —