Առաջին անգամ գրության տարեթվի հիշատակմամբ տպագրվել է՝ «Նավասարդ», 1924, Ա հատոր, է պրակ, մայիս-հունիս, էջ 209: Խմբագրությունը կցել է հետևյալ ծանոթությունը. «Ստորև կու տանք Մեծարենցի անտիպ թղթիկներուն մեջեն պզտիկ քերթված մը, մեկը իր սկանակի փորձերեն»:
Բանաստեղծությունը մինչև հրատարակվելը ծանոթ է Խղել Թ. Ազատյանին, որը կրել է. «Անտիպ է նույնպես Մշուշին Մեջեն (1903)» («Մեծարենց», էջ 17):
Տպագրվում է ըստ ինքնագրի:
ժողովածուներում տպագրված է.
- 13. Թույլ մըշուշներուն մեջեն թարշամած,
Ըստ ինքնազրի ուղղված է՝ թանձրամած։
Առաջին անգամ «Երգեր և հույզեր» ընդհանուր վերնագրի տակ տպագրվել է՝ «Մասիս», 1904, 16 հոկտեմբեր, թիվ 42, էջ 664: Ստորագրությունը՝ Շավասպ Ծիածան։ Երկրորդ անգամ գրության տարեթվի նշումով՝ «Նավասարդ, 1914, էջ 174:
Բանաստեղծությունը սկզբնապես զետեղվել է «Ծիածան» ժողովածուում:
Առաջին անգամ տպագրվել է՝ «Մասիս», 1904, 24 հուլիս, թիվ 30, էջ 469: Ստորազրությունը՝ Շավասպ Ծիածան։ Երկրորդ անգամ` «Նավասարդ», 1914, էջ 176:
Մեծարենցը բանաստեղծությունը սկզբնապես զետեղել է «Ծիածան» ժողովածուում:
Բանաստեղծությունն ունի բնազրային տարբերություն:
Ժողովածուներում բաց են թողնված ենթավերնագիրն ու գրության վայրի հիշատակումը:
Գրության ստույգ թվականը հայտնի չէ: «Ինքնադատության փորձ մը» հոդվածում Մեծարենցը «Եկո՛ւրը» հիշատակում է իր «սկզբնական շրջանի» քերթվածների մեջ: Թերևս այդ հիմամբ էլ Թ. Ազատյանը այն համարել է «Անտիպ շրջանի», այսինքն 1901—1903-ի հեղինակություններից: Այդ կարծիքը հավանական է, քանի որ, որպես կանոն, «Նավասարդում» հրատարակվել են զրողի վաղ շրջանի բանաստեղծությունները՝ «Աշնան Ծաղիկները», «Աշնան Ծովը», «Քունը», որոնք բոլորն էլ գրվել են 1903-ին:
Արամ Անտոնյանի անուղղակի վկայությունից կարելի է եզրակացնել, որ «Եկո՛ւրը» «Մասիսում» լույս է տեսել իր խորհրդով: «Մեծարենցի գրական նախաքայլերը: Քանի քը հիշատակներ» հոդվածում նա պնդում է, որ «Մասիսի» խմբագիր Տ․ Արփիարյանը բաժանորդների քանակն ավելացնելու համար բաց է արել «Նորերու բաժինը» և ընտրուս թյան համար նյութերը տվել իրեն: Եվ ահա մի անգամ «ժամադրության մը սպասման տաղտուկին մեջ բացի ոտանավորներու դեզը և առաջին կտորը որ ձեռքս անցավ, զարմանալի կերպով գրավեց ուշադրությունս, այնքան որ անջատեցի տրցակեն և գրպանս դրի, վերջեն կարդալու մտադրությամբ:
Իրիկունը քանի մը անգամ հաջորդաբար կարդացի, Չեմ հիշեր այսօր ոչ նյութը, ոչ վերնագիրը: Բայց ինչ որ միտքս մնացած է, սա է թե չափազանց խորը տպավորություն