Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/39

Այս էջը սրբագրված է
8. ՄՏԵՐՄԻԿ ՏԵՍԻԼՆԵՐ

Ու կը դառնան ջըրանիվներ ծերունի,
    Կափկափելով համբարուի հեքեաթներ.
Թախծապատում բարբառի հո՜ծ կշռություն,
    Որ կ՚ակոսե լուռն աշնանի գիշերին։

5 Ու մարմանդին զյումրյութ՝ պայիկն օդանույշ
    Նոր կը հագնի լույսի մետաքս թելերով
Շարամանված պատմուճանն իր մըշուշե՝
    Ուր մերթ շողակն օդաքարին կը վառի։

Ու բոժոժին ձայնեղ՝ գանգյունն արծաթե…
    Ու սայլորդին ըստվերն որ՝ գո՜րշ՝ կ՚երկարի՜,10
Ու սիկառին ծուխն՝ որ բիլ բիլ կ՚ամպանա՝
    Ու լազվարթե գիծը ճամբուն հեռացող…