10. ԱՅՍ ԻՐԻԿՈԻՆ…
(Արձակ բանաստեղծություն)
(էջ 216—218)
Առաջին անպամ տպագրվել է' «Փունջ», շաբաթաթերթ, 1908, 0. Պոյիս, 1 հունվտր, PH 16—17, էջ 261—263։ Երկրորդ անգամ՝ Թ. Աղատյանի աոաջաբանով, բայց աասնց առաջին տպագրութեան փաստը հիշելու, հրատարակվել Է'՝ «Աստղաբերդ», հանդես, 1953, քիվ 4— 6 |(28—30), Էջ 50 — 511 ՈրևԷ ժողովածուում չի զետեղվել։
11. ՁԵՌՔԵՐԸ
(էջ 219-221)
Առաջին անգամ «Արձակ բանաստեղծություններ» ընդհանուր խորագրի տակ տպագրվել է՝ «Ծաղիկ», «Կաղանդչեք», բացառիկ, 1908, 1 հունվար, էջ 48-50։ «Ոսկի արիշին տակ» ժողովածուում խախտված է տողերի հաջորդականությունը 23-46 տողերը
զետեղված են վերջում՝ 97-րդ տողից հետո։
ԵԷԺ-ում բաց են թողնված 72—73-րդ տողերը։ Ըստ առաջին հրատարակության վերականգնված է բացթողումը։
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Այս բաժնում զետեղված ութ հոդվածներից վեցը լույս են տեսել հեղինակի կենդանության օրոք, իսկ երկուսը՝ ետմահու։
Մեծարենցը գրել է նաև այլ հոդվածներ, որոնք չեն պահպանվել։ Զարմայր Մեծատուրյանի վկայությամբ՝ Մեծարենցի գրական առաջին փորձերը եղել են 1901-ին, երբ նա Մարզվանի ամերիկյան կոլեջից վերադարձել էր Սվազ։ «Այդ օրերուն տեսակ մը նորություն եղած էր գրական և ազգային ծանոթ դեմքերու նկարագիրը գծել օրաթերթերու կամ շաբաթաթերթերու մեջ «վայրկենական», «երկվայրկենական» խորագիրներու տակ… Միսաք ինք ալ փորձած էր Գոլեճի իր ուսուցիչներին մեկ քանիին ուրվագիծերը տալ «կեսվայրկենական» խորագրով ու ղրկիլ նամակով մը» (ԳԱԹ, Թ. Ազատյանի արխիվ, -V 56, էջ 29 — 30)։ Նույնն է հաստատում նաև Վ. Արսլանյանը՝ միաժամանակ հաղորդելով լրացուցիչ տեղեկություններ. «Որոշապես կը հիշեմ սակայն, որ ան իր նամակներուն մեջ (Ավազից գրված —Ա. Շ.) կը ներփակեր գրանկարները գոլեճի բրոֆեսորներեն Սվազլյանի և Հակոբյանի, երկու աչքառու տիպարներ…. մինչ խորշանք կզգար Մանիսանճիյանեն…» («Գիծեր», էջ 77)։
Ինքնադատության փորձ մը. «Ծիածան»ին առթիվ» և «Աղեղ ու կապարճ» հոդվածներից բացի, որոնց ինքնագրերը հայտնի են, մյուսներր տպագրվում են ըստ առաջին հրատարակության։
1. ԵՂԻՇԵ ԵՊԻՍԿ. ԴՈԻՐՅԱՆ
(էջ 225—228)
Առաջին անգամ «Գրական կենդանագիրներ» ընդհանուր խորագրի տակ տպագրվել է՝ «Մասիս», 1905, 9 ապրիլ, թիվ 7, էջ 101 —103։ Ստորագրությունը՝ Շավասպ| Ծիածան: Զետեդվել է միայն «Ոսկի արիշին տակ» և 1956-ի ժողովածուներում։
— 405 —