Այդ «կուռ վերլուծումներից» մեկը, ինչպես հայտնի է, նվիրված էր «Նոր տաղերին» («Գրական նոր հոսանքի փորձ մը»)։
26. Le Journal («Ժուռնալ») — քաղաքական, գրական և թատերական հանղես, հրատարակվեյ է 1892-ից Փարիզում՝ Ֆերնան Քսոյի խմբագրությամբ. դադարել է 1944-ին։ «Illusion…» — «Իլյուզիա», «Պատրանք»։
27. Maurice Level — ֆրանսիական հանրագիտարաններում այս հեդինակի մասին որևէ տեղեկություն չկա։
31. «Երկու Մուրիկ» — տպագրված է «Ինկածներ» ընդհանուր խորագրի տակ («Մասիս», 1907, 29 դեկտեմբեր, թիվ 6, էջ 113–115)։
61. «Հավատք» — տպագրված է «Մասիսում» (1907, 1 դեկտեմբեր, թէվ 1, էջ 1–4)։
61–62. «Ծաղկազարդի հիշատակ» — այս պատմվածքը տե՛ս Հ. և Զ. Ասատուր «Թանգարան հատընտիր հատվածներու». Կ. Պոլիս, 1908, էջ 300–304։ Մեզ չհաջողվեց գտնել Սիպիլի ստեղծագործության ավելի վաղ հրատարակություն, սակայն համեմատությունը պարզում է, որ Ե. Արմենի «Հավատքի» սյուժեն իրոք փոխ է աոնված «Ծաղկազարդի հիշատակից»։
64–65. …մնկ հետևականությունն էր թատերախաղաձև իր ուրիշ մեկ էջր… — Ե. Արմենի «թատերախաղաձև» երկը կոչվում է «Տիկինին հոգին» և տպագրվել է «Մասիսում» (1908, 5 հունվար, թիվ 7, էջ 134–136)։ Սա ըստ էության արձակագիր և թատրերգակ Թլկատինցու (Հովհաննես Հարությունյան, 1860–1915) «Ինչպե՞ս կը նպաստեն» թատերական գավառական պատկերի («Ծաղիկ», 1905, 15 փետրվար, թիվ 11, էջ 529–533) տարբերակն է։ Չի հաջողվել պարգել, թե Մեծարենցը Արամ Անտոնյանէ ո՞ր գործն է նկատի ունեցել:
67–76. Պ. Հարությունյան… — Արա. Հարությունյանը ընդհանրապես ներողամիտ է եղել Ե. Արմենի նկատմամբ, բայց մեզ հայտնի շէ, թե ե՞րբ և ի՞նչ առիթով է նա «իսկատիպ բաներ» տեսել վերջինիս գրվածքներում։
Ինքնագրերը հայտնի չեն։
Մի շարք փաստեր ցույց են տալէս, որ Միսաք Մեծարենցի նամականին նույնպես հարուստ է եղել, բայց դրանցից քիչ բան է պահպանվել: Գրողի առաջին նամակները գըրվել են 1901-ից հետո, այն շրջանում, երբ Մարզվանից վերադարձնլ է Սվազ։ Վ. Արսլանյանը հիշում է. «Գոլեճեն սկսան մեր առաջին թղթակցությունները, որոնցմե հետքն անգամ մնացած շէ այսօր… Ինծի գրած նամակները մտերմիկ հանգամանք մը ունեին, տաք եղբայրական զգացումներով զեղուն և կը խոսեին քիչ մը ամեն բանե։ Գյուղեն: Մանկութենեն։ Սվազեն։ Տունեն։ Գրականութենեն։ Մեր տան վերաբերող ամեն խնդիր ամենեն աոաջ Միսաքի նամակներուն մեջ կը կարդայի… Ամեն շաբաթ օր, Գոլեճին թղթատարին օրը, կանոնավորապես կ՚ստանայի իր նամակները…» («Գիծեր», Էջ 77–78)։ Զարմայր Մեծատուրյանի հուշերից երևում Է, որ Մեծարենցը նամակագրություն Է ունեցել նաև իր ազգականների հետ. «Սեբաստիայեն ու ավելի ուշ Պոլսեն մեզի ղրկած անոր բոլոր նամակները Մարզվան մնացած ու իսպառ կորսված են» (ԳԱԹ, Թ. Ազատյանի արխիվ, № 56, էջ 30)։
Կ. Պոլսում Մեծարենցը նամակագրություն է հաստատել գրողների և մշակութային գործիչների հետ։ Վ. Արսլանյանը Վ. Ալագանին ու Վ. նորենցին հայտնել է, որ գրողը «անձնական նամակներ փոխանակած է թե Սիպիլին և թե Հրանտ Ասատուրին հետ»