Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/46

Այս էջը սրբագրված է
14.ՑՆՈՐՈՏ ԱՆԴՈՐՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Հեշտ, փալփըլուն գիշերներու անդորրություն մը ցնորական…
Դոդոշներու մերթ կեղերջներ լուռին սրբույթը կը լլկեն.
Ծովախորշին մեջ ընկղմած լույսե աչքեր՝ որ կը խոկան՝
հոգնա՜ծ, մաշա՜ծ իրենց տարփոտ, իրենց բոցեղ տրտմութենեն:

5 Ցայգն Է ժայթքած իր շողակի շատրըվաններն անրջական,
Հեռուներեն ուտի մը թավ հեծքը կու գա դողդըղալեն․
Այս գիշեր ջերմ ու երազված կայծեր հոգվույս խորերն ինկան,
Կը մարեմ լույսը լամպարիս, ու կ՝երազեմ մըրափելեն։

Շանթե աչքեր, բոցե թևեր մըտածումիս կ՚անցնին քովեն.
10 Եվ հուրիներ՝ նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին՝
Որոնց համար շրթունքներըս անթիվ իղձեր կը թոթովեն։

Որմին վըրա տրտմություն մը կը ցանե բիլ եղրևանին,
Դաշտերուն մեջ հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.
Մինլ ես կ՚ըմպեմ հաշիշն անհագ ցընորաբեր այս գիշերին։