Կսկիծ կա սրտիս մեջը վիրավոր՝
Զոր արևին լո՜ւյսն անգամ չի բուժեր.
Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜ երբ իջնե գիշեր:
5
Կը հյուծին ցոլքերն լույսին հեռավոր,
Խարույկի մը պես՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը հուզե զիս տեսիլք մ՛աղվոր՝
Զոր ինձ կը բերեն անցյալին հուշեր:
ՈՒ պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուժեր
10
Կը բերե հանկարծ հոգվույս սիրավեր,
Կյանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր:
Փուշեր նետվեցան օրե օր վերքիս,
ՈՒ հոն հեծեծանք մը բերին հովեր,
Բայց սիրո հույս մը կ՚արևե հոգիս: