Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/48

Այս էջը սրբագրված է

16. ԿԻՐԱԿՄՈԻՏՔ

«…Եկեալքս ի մտանել արեգականն տեսաք զլոյս երեկոյիս…»

Հուշիկ փախչող իրիկվան ծիրանի լույսն է զրվարթ…
Ոսկի թելեր՝ պլլըված խունկի թավիշ մըշուշին․
Կապույտ ծոպեր, ծիածան, ծրփուն ձայներ, միստի՜ք վարդ,
Լույսե արցունք մոմերու՝ որոնք հանդարտ կը մաշին։

5 Խունկի ծարավ իմ հոգիս կը ծըծե պահն այս հանդարտ,
Ոսկեկրրակ ալքերով բուրվառներն երբ կը ճոճին.
Պակուցում մը հոգեգրավ հոն կը թողու զիս անթարթ,
Կը զգամ համբույրն իմ հոգիս պարուրող բիլ մարմաշին։

Մեղեսիկի երանգներ կ՚օծեն պարույրը խունկին․
10 Խորհուրդին եմ ծնրադիր բազուկներըս խաչանիշ՝
Ու կըսպասեմ որ ծագի հոգվույս պայծառ Կիրակին…

Ջահերն հիմակ կ՚երազե՜ն համակ զյումրյութ ու թարշիշ…
Կամարներեն, խորանեն կը ծագին լույս ու ծիծաղ.
Հոգիս քիչ քիչ կը թաղվի անուրջին մեջ այս չքնաղ։

15 Հուշիկ փախչող իրիկվան ծիրանի լույսն է զրվարթ…