Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/49

Այս էջը սրբագրված է
17. ՆՈՊԱՆԵՐԸ

Մթության մեջ վըհուկի մը պես թախծադեմ,
Ցավոտ Սիրո հարվածն է որ կ՚իջնե կուրծքիս.
Ու Տենչանքի ծիրանիեն հրաշեկ հոգիս
Դեռ կ՚ընդգրկե հիշատակներ՝ զորըս կ՚ատեմ։

5 Բոլոր լույսերն ալ մարեցան հետըզհետե.
Ես կր սիրեմ այս խավարը տառապագին,
Ուր վիշտ մը լայն՝ սիրտըս կուրծքիս դուրս կր նետե,
Եվ ես կ՚ըմպեմ սև հեշտանքը ցավոտ Կյանքին։

Խավարին մեջ չունիմ խարխափն Երազանքին,
10 Ու կր դադրիմ սերերու շռւրջ թափառելեն.
Բոցեղ ալքերս ունէն կայծակ մը թախծագին.
Սիրտես ցավերն հեծքեր վայրագ լոկ կը խըլեն։