Կը Թանձրանան
Տերևներուն
Շեղջեր լըքուն,
Մինչ կը դառնան
5
Դեռ ծառերուն
Մեջ համորեն
Հովերն աշնան,
Պարն ամեհի:
Ու դեպ ի տուն
10
Միշտ կը դիմեն
Շեշտերն ամեն
Ծիծաղներուն.
Միշտ դեպ ի տուն
Ու դեպ ի ներս
15
Բոլոր իղձերս
Ա՛լ տարիր դուն,
Չքնա՛ղ աղուն:
Դեպ ի տամուկ
Պատուհանին
20
Ա՛լ կը հառին
Աչքերս հիմակ,
Ու սե՛ր համակ,
Երգըդ կ՚ինջնե
Սրտիս՝ ուր նե
25
Իղձ մը ճերմակ
Պիտի գտնե: