Անդնդագալար օվկիանի պես
Կ՚ուռի այս գիշեր հովն ալիք ալիք,
Կը ծըծեմ լեղի սարսափն իր ճամբուն…
Իր լալոնին մեջ սենյակս է ծըփո՜ւն,
5
Հոգիս՝ իր անհեղ կոչին խաղալիք՝
Մինչ լուլս շավիղ մը կ՚երկարի մտքես…
Լեռներեն կ՚իջնե հևքն իր մոլեկան,
Իրար բերելով ձեոքերս՝ անձկագին
Մինչ ես ծնրադիր՝ կ՚ունկնդրեմ Երգի՜ն,
10
Երգին խոլարձակ, Երգին թախծագին…
Ե՞րբ պիտի հասնի իր հանգրըվանին
Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան…
Բուռն համեմունքով իր շունչն է լեցուն․
Ու կ՚առնե ծովուն գույներն աղտաղտուկ՝
15
Մինչ զայն կը տանին պայերն ամբարձիկ,
Համբույրն իր կու գա մինչև իմ խցիկ․
Եվ ես հըպումեն կը փախչիմ գաղտուկ,
Հըպումեն՝ վայրի վիշտով ակաղձուն։
Մարած է քրքում լույսը լամպարիս,
20
Հորդող մութին մեջ հևալեն տրտում․
Ես դեռ կըսպասեմ ալեկոծ Անցքի՜ն,
Նայվածքըս լեցուն իղձով կաթոգին,
Ա՜հ, քո՛ւկդ եմ արդեն, ո՜վ միստիք ցնցում,
Ո՜վ ձայն, մինչ ուժգին հոգվույս կը փարիս…