Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/61

Այս էջը սրբագրված է
25. ՄԹՆՇԱՂՆԵՐ

Վերջալույսի աղջիկն է իր կուսության մեջ քրքում․
ինչո՜ւ մինակ մընացի երազիս հետ թախծագին․
Թմբիներու բույրին տակ, նուռիներու ծաղիկին
Ա՜հ, ինչո՞ւ ես մընացի գիրկն երազին այս տրտում։

5 Ո՜վ դուն հիրիկ ծաղկանոլյշ, երբ անցար հետ լույսերուն ,
Բան մը փրլավ հոգվույս մեջ քայքայումով ողբագին.
Դարձիդ քի՜չ մըն ալ ժպտե սա՜ լուսաբաղձ հիվանդին'
Որ քիչ առ քիչ կը մեռնի՜ կառչած իր խոլ հույսերուն…

Մութը կիջնե հոգվույս՝ ուր վաղո՜ւց գիշեր Է արդեն․
10 Ըսպասումի՜ ցայգ՝ ուր դեռ չրշողաց լո՜լյսն երազին․
Հազիվ քիչ մր բույր ծըծած մոռացումին ես վարդեն
Նորեն քեղի՜ կը դառնամ, ա՜կն արևիս ոսկեծին։

Լուսնի պայծառ տիվին տակ պիտի համրեմ անդադար
Բուստե զարկերն ոգևոր՝ առույգ սիրս երազին․
15 Ա՜հ, քիչ մը լո՜ւյս, ժըպի՜տ մը՝ որ կյա՜նք ինծի պիտի տար,
Եվ փարատեր լըքումն՝ որ կը ծանրանա իմ ուսին։

Եկո՜ւր, արդեն կը մրսի՜ն հեք երազներն իմ որբուկ,
Ա՜լ հոգնած եմ անցնել են կածաններն մենավոր,
Անձրև կ՚իջնե հոգվույս մեջ, կըզգամ մահվան սրսըփուք,
20 Ձեռքս Է պարապ մընացեր դատարկին մեջ սըգավոր։