Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
Հեռացան ամենն ալ՝ ծըփանուտ Երազիս ափունքեն.
Անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
Հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.
5
Գիշերներն ես համբուն կը սպասեմ ծիրանի այն դարձին.
Ու ցայգուն ալ կ՚անցնիմ ավազուտ ափունքեն՝ դողահար՝
Սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
Դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ…