Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/65

Այս էջը սրբագրված է
28. ԲՑՈԻՐԵՂԻ ԴՑՈԻԹԱՆՔ

Մանուկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին,
Կ՚օծե հոգին իր շուշան լուսացնցուղ երազով,
Ու կը ծըծե հոտևան խտղանքն ու դողն այգուն զով,
Մինչ մեղեսիկ աչուկներն Եսին ցոլյքով կը վառվին։

Նըշուլագեղ ու պայծառ ցոլքով վճիտ իր Եսին՝5
Երկինքն՝ որուն հրճվանքի ակեր ունի կապուտակ.
Ու կյանքի սերն հորդած է հոն լեռնածին զերթ վըտակ՝
Ուր կաթիլներ ու ցայտքեր հետզհետե կը հոսին։

Բյոլրեղ մը կա ձեռքին մեջ՝ զոր կը ճոճե դարձդարձիկ,
Յոթը դույնին տե՜նչն ունի, լույսի անհուն խազերուն10
Երանգներու, շողերու կըղձա անուրջն օրորուն,
Եվ արևին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ։

Ա՜հ, ի՜նչ դյութանք, ծիածան ծոպե՜ր ունի ամեն բան…
Շափյուղանե՜ր… կարկեհա՜ն… զյումրյո՜ւթ, շողակ ու թարշիշ…
Ծովն է լեցուն գույներով ու ծիրերով ոսկենիշ,15
Ինչպես դաշտերն ու լեռներ, ինչպես մարմանդն ու ճամբան։

Ծափ կը զարնե, ծիծ աղեն ծըլե՜ր է ծիրն իր այտին,
Անո՜ւյշ արև մանկական, ամպ ու մեղի անգիտակ,
Իմ երկինքս ալ կը հրճվի ոսկեծիծաղ լույսիդ տակ,
Ու մոռցըված բուրմունքներ զիս կըղգլխեն վերստին։20

Պրիսմակ մըն ալ ե՛ս ունիմ, ու կը դիտեմ ցնծագին
Սիրույդ արևը պայծառ, սիրույդ արև՜ը ջերմին,
Ու խանդաբորբ իմ հոգիս հանդեպ անոր պաշտումին,
Մանո՜ւկ մըն է որ կայներ դեմն հըրածամ արևին…

— 65 —

5—493