Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/68

Այս էջը սրբագրված է
30. ՑԱՑԳԱՆԿԱՐ

Համատարած անդորրության մը մեջեն,
Կիսաթափանց մըշուշներուն մեջ հալած
Ուրվադիծը տուներու՝
Որոնց լայնաքթիթ պատուհաններէն
Կը ժայթքեն5
Լույսի ցայտքեր՝ տարփագին ծաղիկներուն պըլլըված։
Ու հեշտոտ ու մարմրրուն
Աղաղակն ալ նըվագներուն լարավոր
Կը ծաղկեցընեն դյութանքն անդորրիկ,
Գիշերվան մը երջանիկ։10
Ու կ՚երկարի՜, կ՚երկարի՜
Խմբանկարը տուներուն՝
Տարտամորեն փաթթըված
Մեջն ապրշում մըշուշին,
Ու լայննալո՜վ, լայննալո՜վ15
Դեպ ի ծովափն՝ որ երկչոտ
Կըսպասե
Ալիքներու համբույրին։
Ու եզերքէն հանդիպակաց
Ծայրը դալար հրվանդանինէ,20
Ուր վաղուց
Մեռան ճիշերր ցորեկին,
Ծովին փոթ փոթ երանգածուփ թավիշին վրա
Միապաղաղ կ՚անդրադառնա
Ուրվանրկարը խուսափուկ25
Լույսի ծըփուն ծաղիկին՝
Որ կը ծըլի փողփողուն ծովեզերքի փարոսեն։
Ու դեռ հեռուն,
Քաղաքեն ու բացավայրեն ալ անդին,

— 68 —