Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/70

Այս էջը սրբագրված է
31. ԱՐԵՎԻՆ

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
Որ վաղուց երազված համբույրի մը պես
Իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,
Շողա՛, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,
Մառախլապատ Երկունքիս մեջ՝5
Ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…
Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,
Միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին դիրկբ․
Թևատարած կըսպասե՜մ.10
Պլլե՜ ղՒա բոցեղեն ցանցերուդ մեջ
Ու օրորե՜ ջերմագին
Ու կիզանուտ համբույրիդ տակ․
Թող հոգվույս մեջեն անցնին կարգավ
Մանուկներն ընդարմացած։15
Մինչև որ
Եանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալ
Տարփանքիս խանդաղատ ճամբաներեն։
Հիվա՜նդ եմ, բարի՜, արև, շողա՜, շողա՛…
Հոգիս թռչնիկ մըն Է,20
Օդ ու լույսի, երդ ու ծիծաղի կարոտ,
Բայց երդը, որ իր ալուցքեն կը թռչի,
Անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
Կ՚իյնա շնչահեղձ։
Շողա՛, շողա՛, բարի՜ արև, հիվա՜նդ եմ…25
ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ,
Մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն՝
Հուրքե՛դ գինովցած՝

— 70 —