Շավիղ մը ձայնի:
Ու ճառագայթներ՝
Որ զիս կը կանչեն30
Հոգվույդ ալուցքեն
Կը հասնին ինծի։
Հապօ՜ն, կը մեկնին
Իմ անրջանքին
Թիթեռներն ամեն,35
Ու միջոցին մեջ
Հուշիկ կը գըծեն
Շառայլ թըոիչքին
Ակոսն հեյտագին։
Ակոսն հեջտագին՝40
Որ ձայնիդ կառչած
Կ՚երկարի մինչև
Քու սրտիդ արև…