Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/74

Այս էջը սրբագրված է
33. ՍԻՐԵՐԳ

Ճառագայթի պես ոսկեվարս ու նրբին,
Երբոր ճամբեն կ՚անցնի հըպարտ, լուսարագ,
Բան մը սրտես կ՚ըլլա բոցին պատարագ
Իր աչքերուն՝ ուր կը մոռնամ ես արփին:

Երազային, ծաղիկի պես նրբավոր,5
Երբ կըժպտի պատուհանին ետևեն.
Թռիչներ հոգվույս մեջ լուսաբաղձ՝ կը թևեն
Խոլ անուրջով կապույտներու հեռավոր։

Ու երբ կ՚երգե ջութակին հետ սարսըռուն
Մեղմածավալ հեշտերգն իրեն ցայգային,10
Կարծես աչքերն իր լուսափաղփ կը նային
Տենդոտ պահին՝ մեջն իմ հոգվույս ալքերուն։