Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/80

Այս էջը սրբագրված է

36. ԻՐԻԿՎԱՆ ՁԱՅՆԵՐ

Կալեկոծին տարփոտ ձայներն իրիկվան ,
Հորձանքին մեջ հոգնակոհակ հովերուն•
Անրջածուփ նըվաղ բույրերն երերուն
Վէրջալույսին մեջ ոսկեզօծ' կը հևան։

Խըրախության աղաղակներ հեշտալուր
կը պլլըվին այդ ցնծաձայն նըվագին*
Ու կ' անհետին' մեջն այդ ծրփուն հորձանքին'
Հեշտ երդությանց թույլ ծրվեններ կցկըտուր։

Զիլ գեղգեղներ ու նըվագներ վրդովիլ,
Ու ջութակի սարսուռին գիծը կարմիր...
Արևմարքին ծաղիկն, որ շի" թառամիր,
Ինքն ալ գինով ըզգլխանքեն այս թովիչ։

Աղմրկահար սույլն ու արշավն հովերուն,
Հծծյուններր ծաղիկներուն խատուտիկ,
Բարտիներու խարշափն ու ծափն հանդարտիկ,
եվ համերգ խանդոտ' գետին մոլորուն։

կըստվարանա ալիքն հրճվոտ այս ճիչին,
Ու կը բաղխի հոգվույս պորփյուր քարափին,
Ու կ'ոռոգե զիս փրփուրին մեջ ծըփին
 երբ խնկագույն լույսերն ինձմե կը փախչին։

Արծաթ լույսերն հիմակ տակավ կը ծաղկին,
Ու կը ցայտե թավ հեծեծանքն ուտերուն,
Լաջվարթ ժամեր լուսնի շիթ շիթ կաթիլքին
Մեջ կը թրթռան իրենց համբույրն անանուն..