Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/86

Այս էջը սրբագրված է

ՆՈՐ ՏԱՂԵՐ < 1906-1907 >


1. ՎԱՑՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկե․նի Եվ համրագին գիրքր ձեռքես կ'իյնա վար․ Երազներու պերճուհին է որ կ'անցնի, Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար։

Ու կը փ ոթի ծովակն հոգվույս մեղմավար, Եվ ալիք մը թևը բացած կը վազե Գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե։

Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ․ Ո՜վ պերճությունը գնացքին իր հըպարտ․ 10 ճամբռւն վրրա' իր քայլերուն հետքը վարդ Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

ՍիրտըսՀ բո՜ց մը' մըթնշաղին՜ մեջ անհետ․․․