Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/87

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/87


2.
ՋՈԻՐԵՆ ԴԱՐՁԻՆ

Երբ բըլուրն ի վար
Աղբյուրեն դարձին,
Եր վարսքի խուրձին
Մեջը սողոսկի
5 նուրբ մատիկն ոսկի
Արևի լույսին.
Հիր սափորն ուսին
Երբ բըլուրն ի վար
Աղբյուրեն դարձին,
Մեղմով ծածանի
Լաջակն հողմավալ
Թևով թռչունի•
Ու ծիածանի
Թույրով պսպրղա
Աշքն իր գեղանի•
Եվ երբ որ ցնծա
Հնչյունը' ծնծղա
Զարդո и կիներուն.
Տենչանքով անհուն
Հոգիս պիտ ըղձա
Գանձեր զոր չունի։
Ծարավ շիղին պես
Պիտ' ըղձա անի
Երկու կաթիլ ջուր
Շուրթերուն իր կեզ։
Եվ իր ճակատին'
Զովացքը ցրտին,
ճակատէէն կըրակ'
Զովացքը ցրտին,
— 87 -