Այս էջը սրբագրված է
Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/90
4. ԱՆՁՐԵՎ
Բացաստանը վարագուրեց անձրևին քողքն ամպային․
Գյուղակն համբուն ողողեր է ջոլրին ծափծափն ընդհանուր•
Անդերու մեջ կը կաթոտի ճերմակ փրփուրն արծպային։
Օ՜հ լիությունն որ ամեն կողմ հրճվանքի պես կը գեղու.
0"հ, քաղցրությունն ուր կը թառի անուրջս անհագ զերթ մեղուէ
Տարափն անդուլ կը լրճանա, կը շափշափե միշտ խայտակ
Եվ աըևի պես կը փայլի ճամբուն սալարկն ըսպիտակ…