Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/91

Այս էջը սրբագրված է

5. ԱՆԴԱՐՋ

Լուսնի լուլսը ծառերեն ծաղիկի պես էր կախվեր* Ապրիմ֊մեռնիմ մը ձեռքըս' սիրույս ճամբան ես ինկա. Ա՜հ, լըսեի՜ր, տերևին հովը ինչեր կը հծծեր։ «Կը սիրե' զիս, շի սիրեր, քի՜չ մը, բրնա' վէփ, տարփագին ․․.» 5 Մեկիկ մեկիկ փետտեցի, գաղձերուն հետ ձանձրույթիս Եվ արյունող փուշին հետ սրտիս մխվող թախծանքին։ Ինշպե՜ս կրկնեմ բարբառը երիցուկին մարգարե, Հե՜ք ծաղիկ, զոր խեղդեցի վայրկյանի մը մեջ անհուլսճ Ուր ձեռքիս մեջ կը սուրար ձեռքիդ երազն համպարե։ 10 Ինչպե՜ս կրկնեմ տաղերը նարկիսներուն ու վարդին. Ու վիպերգը կեռասե բադրոններուն վրա ձյունող ճերմակ բուրյան շափրակի բադիլներոլ մեղեդի՜ն։ Շամանդաղին մեջ թել թել կ՝իլնա ջրցայտքն անտարբեր• Լուսնի լոլյսին կ՝ երկարին առվակի զույգ մը թևեր, 15 Ու շրջավայրը կըլլաա աղապատանք մը տարփոտ։ Ճամբուն վըրա կը կրկնե աղբյուրն անվերջ հէքեաթներ, Գուռն հիացիկ մանուկի աչքի մը պես է բացվեր. Ջըրարբքին մեջ կ՝ուրվագրե լուսինն աղջկան մը պատկեր։ Թավուտին մեջ թևաբաց, ահա , տեսիլդ է կայներ. 20 Այծտերևին հոտևան մատերն հերքըդ կը շոյեն, Ու տերևներ վեհերոտ կու տան իրենց համբույրներ։ — 91 —