Էջ:Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/93

Այս էջը սրբագրված է

Misak Metsarents, Collected Works (Միսաք Մեծարենց, Երկերի լիակատար ժողովածու).djvu/93


6. ՍԻՐԵՐԳ


Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց
Բե՛ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս
Խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց։

Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր,
Ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե
Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր։

Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր,
Բուրյան շոգիներ համ պար ու մուշկի,
Որ կ երփնազօծեն երեկվան հուշեր։

Քիչ մը թեֆարիդ, քիլ մը վարդի ջուր,
Արև ծիծ աղի, ծաղիկ ծամերու,
Զարդոսկիներու բազմաճաճանշ հուր։

Եվ համբույր աննյութ, և համբոլյր անանց
Վարդով գծգծված անհուպ շուրթերու
Կուսածին այգեր' փաղփուն լուսացանց։

Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր,
Դո ւք, շարժ ու ձևեր կաքավ ու պարի'
Հոգիս բանտեցիք դղյակին մեջ ձեր։

Հոգիս բանտեցի՜ ք դղյակին մեջ ձեր,
ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին
Պրղինձի թոպրեր, ոսկեցոլ կայծե՜ր...