Այս էջը սրբագրված է
10. ԱՆՋՐԵՎ
Համբույրն անձրևին կը թրջե շափշափ Վարդե գիծն անտես բերանի մը շուրջ. Օ՜հ, ասա ի՜նչ գրգանք, օ՜հ, ասա ի՜նչ անուրջ, Որ կը տամկանա, գաղտ ու հապըշտապ, 5 Իմ ծարավահյուծ, իմ որբևայրի Իրիկուններուս շուշանին վրա լուրջ։
Անձրևոտ գիշեր, գըթած քահանա, Թոթվե' սրբենի այդ տեղատարափ, Զերթ մասունքի ջուր, մինչև որ լենա, 10 Մինչև որ լենա՜ բաժակն այս պարապ Իմ երազներուս' որ ոսկեմըրափ Կերեր է ցրտոտ մարմարին վըրա։
Օ հ, աս ի՜նչ գրգանք, о հ, աս ի՜նչ անուրջ Կու տաս դուն ինձի, անձրևո՜տ գիշեր, 15 Դո՜ւն, բարեբարի, գըթա ծ քահանա, Որ հին Լլկանքին ժողվեցիր փուշեր, Եվ հնչեցուցիր բարբառդ' ոսկի՜ մուրճ' Որ մտքիս նոր նոր դուռեր կը բանա... - 99 -