Այս էջը սրբագրված է

— Փոթորիկն հիմա թինդով կպայթի․․․
Դա խիզախ, հպարտ մրըրկահավն է
Ճախրում սլացող կայծակների մեջ,
Ահեղ աղմըկող, հորդ[1] ծովի վրա.
Դա հաղթանակի երգիչն է ճչում.
— Թո՜ղ փոթորիկը ուժգնորեն պայթի․․․

  1. հորդ ― առատաջուր, վարար