|
|
Ինչ ենք պահանջում թատրօնից։― Ներքին տեսութիւն։ Հայ վրաց գիւղական լրագիր։ Մի քանի խօսք Թիֆլիսի օրացոյցի վրա։ Նամակ Մօսկվայից։ Նամակ Խմբագրին։ Ներքին լուրեր։― Արտաքին տեսութիւն։ Իսպանիա։ Նամակ Պարսկաստանից։― Ֆէլիէտօն։
Ի՞նչ միջոցով կարելի է ժողովրդին կարդալ սովորեցնել, ի՞նչ միջոցով կարելի է նրան ընտելացնել մտաւոր կեանքին, երբ նա սովորութիւն չունի մտաւոր կեանքով ապրելու։
Հայերը կարդալ չեն իմանում և ընթերցանութեան օգուտը չեն հասկանում․․․։ Առաջարկեցէք նրանց ամենալաւ լրագիր, ամենաընտիր գիրք․․․ նրանք կը կկարդան ճշմարիտ է, կը գնահատեն գրվածքի արժանաւորութիւնը,― բայց ո՜րքան փոքր կը լինի կարդացողների մասը, հեմամատելով ժողովրդի այն մեծ մասի հետ, որին բոլորովին մատչելի չէ ընթերցանութիւնը, որը ընտելացած չէ կենդրօնացնել իր մտաւոր ոյժերը, տպագրած մտքերը ըմբռնելու համար։
Ամբոխին, ժողովրդի մեծ մասին մի որ չէ միտք հասկացնելու համար, հարկաւոր է կենդանի խօսքը։
Տպած խօսքը ըմբռնելու համար աւելի դժուար է և հարկաւոր է կրթութեան յայտնի աստիճանին հասած լինելու։ Տպած խօսքից մտաւորապէս շահվելու համար, մարդըս պիտի արդէն պատրաստած լինի առանց ուրիշի օգնութեան, առանց արտաքին ազդեցութեան, այս կամ այն միտքը ըմբռնելու և նրան քննելու, նա պիտի մտաւոր զարգացման յայտնի աստիճանին հասած լինի․․․
Բայց ամբոխը ժողովրդի մեծ մասը, որ կամ կարդալ չը գիտէ, որովհետև ուսումնարանում չէ եղել, որ գուցէ գիտէ կարդալ, բայց այնքան զարգացած չէ, որ քննի, հասկանայ կարդացածը, կենդրօնացնի իր միտքը, ընթերցանութեան մէջ, կամ որ տնտեսական կողմից ապահոված չը լինելով, ժամանակ չունի կարդալու,― ժողովրդի այդ մասի մտաւոր կեանքի վերա ազդեցութիւն ունենալու համար, պէտք է նրա մարմնի արտաքին զգայարանների վերա ազդել, պէտք է նրան այն տեսակ ձևով առաջարկել միտքը, որ նա իր աչքերով տեսնի, կամ իր ականջներով լսի․․․
Այդ տեսակ անձերի մէջ, որք ժողովրդի մեծ մաս են կազմում ամեն տեղ, երկու միջոց կայ մտաւօր կեանքը զարթեցնելու,― այն է իրանց մայրենի լեզվով, իրանց համար հասկանալի լեզվով, մի կողմից հասարակական դասեր անել, միւս կողմից թատրօնական ներկայացումներ տալ։
Եթէ հասարակական դասախօսութիւն անելու, կամ թատրօնական գրվածք ներկայացնելու ժամանակ մենք պիտի այդ տգէտ, անզարգացած, անուս, շուտ յափշտակվող, շուտ գրաւվող ժողովրդի անկիթ մասը մեր աչքի առաջ ունենաք,― ուրեմն ո՜րքան զգոյշ պիտի լինենք նիւթերի ընտրութեան մէջ․․․ Որքա՞ն զգոյշ պիտի լինենք, որ չառաջարկենք ամբոխին միայն նրա հեշտասիրութեան զգացմունքին և վատ կրքերին նպաստող մտքերը և տեսարանները, չը մտցնենք նրա մէջ վնասակար ուղղութիւնը, այլ առողջ մարդկային զգացմունքների և հասարակական երևոյթների խոր և խղճմտաբար կերպով քննված գաղափարները․․․
Որքան զգոյշ պիտի լինենք, մտածելով, որ թատրօնը և հասարակական դասախօսութիւնը դառնում են տարրական ուսումնարան այն մարդիկների համար, որք ոչ ուսումնարանում են եղել, ոչ կարդալ սովոր են․․․
Այդ դրութեան մէջն է ամեն երկրի ամբոխը, այդ է ամեն տեղ ժողովրդական թատրօնի և ժողովրդական հասարակական դասերի դերը։
Բայց հայ հասարակութեան հանգամանքները, մեր կարծիքով, ավելի բաղադրեալ են, մեր հասարակութեան մէջ թատրօնի խնդիրը աւելի ընդարձակ է։
Մեզանում երկու տեսակ դասերի մարդիկ կան, որք զուրկ են իրանց մայրենի լեզուի ուսումից։ Մինը ստորին, աղքատ դաս է որ թէև իր բարբառով խօսում է, բայց չէ կարող կարդալ, ուրեմն զուրկ է մնում է իր հայրենակիցների միւս դասերի գրութեան ճիշտ ծանօթութենից,― միւսը՝ հարստներն են, որք իրանց մայրենի լեզվով ոչ գրել, ոչ կարդալ են սովորում, ուստի զուրկ են մնում իրանց հայրենակիցների ստորին դասերի կեանքի և դրութեան ծանօթութենից։ Մեր հարստները կամ չը գիտեն հայերէն, կամ չեն ուզում սովորել այդ լեզու, խստութեամբ արգելելով և իրանց երեխաներին իրանց մայրենի լեզվի ուսումը։ Այդպիսով նրանք հեռու են մնում հայ հասարակութեան միւս դասերից, չեն հասկանում նրանց, չեն հետաքրքրվում նրանց դրութեան ու վիճակին․ չիմանալով լեզու, որ մարդիկների համար հասարակական յարաբերությունների միջոց է,― նրանց չեն էլ կարող իրանց հայրենակիցների տնտեսական և բարոյական ամենաանհրաժեշտ պիտոյքը հասկանալ։
Մեր հասարակութեան երկու ծայրերը՝ աշխատող ամբոխը մի կողմից, և հարուստ դասը միւս կողմից՝ գրել ու կարդալ չը գիտեն․․․ երկու կողմների վերա էլ, մի միջոց կայ ազդելու, այն է բեմական ներկայացումներով և հասարակական դասերով ընտելացնել նրանց մտաւոր կեանքին, ուրեմն և ընթերցանութեանը, ազդելով նախ և առաջ նրանց աչքերի և ականջների վերա, նրանց մարմնի արտաքին զգայարանների վերա, և մի և նոյն ժամանակ նրանց միմեանց ծանօթացնելով։
Մեր կարծիքով, մեր բեմական արհեստի պաշտօնը պիտի լինի՝ այնպիսի գրվածներ մեզ ներկայացնել, որք մի կողմից ծանօթացնէին ստորին դասը մեր հասարակութեան միւս դասերի հետ,― միւս կողմից որքա ծանօթացնէին մեր հարուստ դասը ստորին դասի դրութեան, վիճակի և բնաւորութեան հետ։
Ինչպէս մենք անցեալ համարում յիշեցինք, Թիֆլիսի Գիւղակից-տնտեսական ընկերութեան յունվարի 13-նստում առաջարկվեցաւ դօկտօր Գրիգոր Արծրունուն մշակել մի նախագիծ հայ-վրաց գիւղական լրագրի միացած խմբագրութեան կազմակերպութեան վերա։ Յունվարի 15-ին պ․ Արծրունին ներկայացրեց իր կարծիքը գրաւոր կերպով ընկերութեան խորհրդին։
Աւելորդ չենք համարում ծանօթացնել
Սուտ են ասում թէ ես մեռել եմ։― Ես միայն սիրահարուած եմ։― Սիրականիս պատկերը։― 1872 թուի կտակը։― Ի խոր քուն հանգուցեալ անցեալ տարուայ ժառանգները, որք են,― պարոնայք գովվորը, հիւանդները և բժիշկները։― Հայ օրիորդների մօդնի անմօդնութիւնը։― Օրորդ Յանդիմանողի նամակը։― Ճակատագիրս էլի ինձ հարց է առաջարկում։
O sancta simplicitas!! որ կը նշանակի― Օ տղայական սուրբ պարզամտութիւն․․․
Ումը կարելի է վերաբերել բոհեմացի Հուս քարոզիչի այս խօսքերը, եթե ոչ― հանգուցեալ Հայկի, հանգած գերդաստանի, հրաշալի երևոյթները հռչակող ֆէլիէտօնիստիս այն պարզամիտ բարեկամներին․․․ որոնք, Մշակի առաջին համարի մէջը հանդիպելով իմ յարգոյապատիւ անունին, կարծեցին թէ՝ ― Չաքուճը մեռաւ․․․
Մեռա՞յ․․․ հրամանք ձեզ― ո՞վ պարզամիտնե՛ր։
Էրէկ մէկ, էսօր երկու, աշխարհք եկայ―ծնվեցի ինքս ինձ կնքահաս դառայ―մկրտեցի․ մէկի դրութիւնը միւսին յայտնելու պաշտօնը ընդունեցի― հազար ու մէկ օրհնանքներ լսեցի― պարտ զգացի․․․ իսկ հիմի, կամենում էք ինձ մեռած տեսնել, որ սատանի հարսանիք սկսէք․․․։ Ես էլ պատրաստութեան մէջն եմ― ո՞նց չէ։ Ես կը մեռնեմ ծիծաղից միայն, եթէ չը համոզուէք թէ կենդանի եմ, ու երկար ժամանակ ապրելու նպատակ ունիմ․․․ Ուրեմն
Թող ճանճ լինեմ
պատից կպչեմ
թաք չը մեռնեմ
Բայց ուրիշ բան է, եթէ ասեմ, թէ՝ —սիրահարուած եմ, իմ սիրահարութիւնս րօպէական ցանցառ տպաւորութիւնից չէ առաջացել, այլ երկար ժամանակուայ խորը տպաւորութիւնների հետևանք է․․․ իմ սիրուհուն անուանում են Թիֆլիզ, որը հրաշալի գեղեցիկ է, բայց որը աւելի գեղեցիկ է երևւում ինձ նա մանաւանդ այն ժամանակ երբ— ամենևին չեմ նայում նրա վերա․․․
Նորերումս, նոր տարու առիթով՝ իմ այդ սիրականի պատկերը քաշել տուի։ Ամբողջ դիրքը նմանում է մի կապիկի, որ շատ բան սովորում է, առանց մի բան հասկանալու, իսկ եթէ զանազան կողմերից նայենք Թիֆլիզին, այն ժամանակ, հարաֆից և հիւսիսից նմանում է— մի գեղեցիկ անտառի, որի մէջը բիւրաւոր գերաններ կան։ Էդ գերաններից կարելի է փառաւոր կախաղան պատրաստել մի յուսահատուած հասարակութեան համար․․․ Բայց եթէ նայենք Թիֆլիզին արևելեան և արևմտեան կողմից, այն ժամանակ նմանում է— մարդու ականջին՝ որոնցից առաջինը՝ (արևելեան կողմինը) շատ մեծ ծակ ունենալով՝ շատ քամիներ է ընդունում իր մէջ, իսկ երկրորդը՝ (արևմտեանը) շատ նեղ լինելով՝— ոչ մի ճշմարտութիւն չի կարողանում լսել․․․
Որովհետև չի կարողանում լսել, ես էլ անճարացած ոչինչ ճառ չը պատրաստեցի տարեմուտ գիշերը, այլ կարգի դրի 1872 թուի մեր հասարակութեան աւանդած կտակը, որը հիմի հաղորդում եմ ընթերցողներիս։
Կտակի մէջ գրած էր․ "Յանուն ի խոր քուն հանգուցեալ իմ 1872 եղբարց ճակատագրի անդառնալի վճռոյն, ես ներքոյ ատորագրեալ 1872 թիւս, տեսնելով՝ որ իմ բանը բանից արդէն անցել է, ու համոզվելով՝ որ վեր ընկած գոմէշ եմ դառել, իմ դանակաւորները շտացել, ամէնքի աչքից ընկել, ամէնքից մոռացուել, հարկ համարեցի, իմ նախնեաց, այսինքն դարերի ծոցը մտնելուց առաջ, մի կտակ գրել, որ մի գուցցէ Ասքանազեան տոհմի խենդ ու խելոքների դատապարտութեան տակն ընկնեմ․․․
Ես կտակում եմ,
Մութ և չը լուսաւորուած փողոցները գողերին․․․ միայն այն պայմանաւ, որ գոնեա բազմամարդ և լուսաւոր քուչաներում չասպատակեն․․․
Խելքս չի կտրում, թէ ողորմածհոգի անցեալ տարու կտակի այս մասը սրբութեամբ կատարվի։— Նորերումս, Թիֆլիզի ապահով թաղերից մէկում, որտեղ բնակվում են,— հաստափոր տղաներ, կլուբների հերոսներ, կրուժօկի ասպետներ, լօտօների կունձիներ․․․ Պօլ-դէ-Կօկի պաշտողներ, մի երջանիկ ընտանիքի հետ, մի ապերջանիկ անցք պատահեցաւ։
Գիշերուայ ժամը 12-ին մարդիք էդ թաղումը դեռ չեն քնած։ Մի խումբ ուրիշ տեսակ մարդկերանցից բաղկացած, որոց ես անուանում եմ— մեր հասարակական կենցաղաւարութեան վատ սիստեմաներից առաջացած զոհեր, գիշերուայ ժամը 12-ին մի rander-vous նշանակեցին, յիշեալ երջանիկ ընտանիքի տան մօտ։ Սուսերօք և բրօք զրահաւորուած՝ նշանաւոր սառնասրտութեամբ՝ դուրս կրեցին տան միջի եղած չեղածը։
Արդէն էդ միջոցին, հարևանները զարդել էին, տանըցոնց աղաղակից ու շփոթից։ — Սրա մօտ եկէկ, ու համը կը տեսնէք, սպառնում էին մեր սիստեմաների զոհերը։ Հարևան կանանցից մէկի ախորժակը բաց եղաւ, ու մօտ գնաց նրանց սրերի տարօրինակ համը առնելու — դաստուրիա․․․ բղաւեցին զոհերը, ու մի հարուածով ողորմելի կնկանը գետին գլորեցին․․․
Դաստուրիայ, որ կը նշանակի թէ— հրաման է տուած։ Մարդ իմանայ թէ ո՞վ է էդ հրամանը տուել․․․
Էս կտակը դեռ չէր դուրս եկել, որ էդ բանը պատահեցաւ․․․
Հիւանդներին կտակում եմ— ֆէլդշէրական մատեանները, որոց մէջը կարող են կարդալ, թէ ինչպէս են առողջացել հիւանդանոցի նախկին տկարները։
Մատեաններից երևում է, որ ըստ մեծի մասին թեթև կերպիւ ցնդվածների համար պատասխանել են — տեղ չը կայ հիւանդանոցում, իսկ սովորական գժերի համար թէ և տեղ կայ, բայց միւս հիւանդներին չանհանգստացնելու