Այս էջը սրբագրված է
ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
ՆԱԽԱԳԻԾ ՏԱՐՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

I

Նախագիծը գրելուց առաջ հարկաւոր ենք համարում ասել մի քանի խօսք մեր այժմեան դասատվութեան սիստեմայի վերայ։

Զննողական աչքով վերանայելով մեր այժմեան եղած չ'եղած ազգային ուսումնարանների դասատվութեան սիստեմայի և ուսման ընթացքի վերայ, մենք կանգում ենք մի եզրակացութեան վերայ, թէ դասատվութեան սիստեման հնացած է, և թէ աշակերտները ուսումնարանից ոչինչ, կամ թէ շատ քիչ բան են դուրս բերում, թէ նրանցից շատերը երկար տարիներ մնալով մեր ուսումնարաններում, երկու տօղ ուղիղ գրել—կարդալ չ'են կարողանում, թէև նրանք կարդացել են շատ բաներ․ քերականութիւն, ճարտասանութիւն, թուաբանութիւն, աշխարհագրութիւն, պատմութիւն և այլն, բայց պատահած ժամանակը նրանցից մի գործնական, կենսական հարցի կատարեալ պատասխան, մի թուաբանական հարցի ուղիղ վճիռ չ'ես կարողանում իմանալ: Օրինակի համար, թէև աշակերտը սովորել է բոլոր ֆիզիքական և մատեմատիքական աշխարհագրութիւնը, նա սովորել է թէ ի՞նչ ձևի է երկիրը, ի՞նչ է միջօրեական գիծը, տաք գօտին, երկրի բեւեռները և այլն, նա գիտէ բոլոր ովկիանոսների, ծովերի, կղզիների անունները, — միով բանիւ նա բոլոր աշխարհագրութիւնը գիտէ, բայց երբ նրան առաջարկում ես մի ամենահասարակ հարց իրան բնակած քաղաքի, գիւղի, երկրի վերաբերեալ, թէ ժողովրդեան, թէ տեղի դրութեան և թէ նրանց շրջապատող ֆիզիքական երևոյթներին, որոնց անընդհատ ներգործութեան տակն է գտնվում մարդը,— այն բևեռներ, միջօրեական, ովկիանոսներ սովորողը ձեր առաջը շատ անգամ պլէշած կանգնում է լալ ու մունջ և շվարում է պատասխան տալու: Էսպես էլ պատահում միւս առարկաների հետ, իսկ եթէ պատահում էլ է պատասխան տալը, նա լինում է կծկտուր, անհասկանալի և անկատար: Ով որ մօտիկ ծանօթ է այս հանգամանքների հետ, նա բոլորովին կը համաձայնի, կարծեմ, մեր կարծիքի հետ: Ո՞վ է մեղաւոր էս բանում, ուսուցիչը թէ աշակերտը, թէ երկուսն էլ 'ի միասին․․․․․․: Մեղաւոր է դասատւութեան մէջ թագաւորող ճնշող, չոր ու ցամաք հին սիստեման, մեղաւոր են հնութեան փեշից պինդ բռնող բթամիտ ներգործող անձինք, որոնք նորաձևութենից և վերանորոգութենից վախում են, ինչպէս հեքիաթներում վախում էին եօթը գլխանի վիշապ օձից: Վախում են „անընդունակութեան հերոսները", որոնք լաւ են զգում, որ իրանք նորութիւն մտցնել չ'են կարող, կամ չեն կամենում, իսկ եթէ ուրիշներին թողուն մտցնելու, իրանք իրանց փափուկ տեղից վայր կը ընգնեն, մեղաւոր են նրանք, որոնք նոր սերունդի կրթութիւնը յանձն առնելով, չ'են հետևում դաստիրակական կրթութեան սիստեմայի վերջի խօսքին և նրա մէջ արած հեղափոխութիւններին` այլ ընդհակառակը խեղճ, բռի, անհասկացող ժողովրդի աչքին թոզ են փչում և քօղ են ծածկում, ասելով „ես և իմ պապերս այս ձևով սովորել ենք և էսպէս խելօք մարդիք ենք դառել․ ձեր որդիքը ի՞նչի պէտք է չը սովորեն և խելօք մարդիք դառնան": Այսպէս պապէց պապ և որդէց որդի ազգային կոթողները լուսաւորում են իրանց սիրելի ազգի ժողովրդին: Ուրեմն ո՞վ է մեղաւոր․․․․․․․․․

Այս ասածներս գլխաւորապէս վերաբերում էին մեր միջնակարգ ուսումնարաններին, իսկ ինչ որ կը վերաբերի թվով աւելի շատ ուսումնարաններին, այսինքն ծխական կամ տարրական ուսումնարանների դասատվութեան սիստեմային, դրա վերա էլ խօսել չի հարկաւոր: Այս ուսումնարանները դառել են մի քանիսների համար փող վաստակելու նպատակ, միւսների համար փառք պատիւ գտնելու կամ ժողովրդական դառնալու միջոց: Այդ պարոնները (ինձ պէտք չէ իմանալ թէ ի՞նչ պատճառով, ոչ մի ժամանակ իրանց ուղղակի հարց չ'են տալիս, թէ ինչ նպատակի պէտք է ձգտի սկզբնական—տարրական ուսումնարանը և ինչ ձև պէտք է ստանայ, որ եկող գնացող աշակերտները մի ամբողջ գիտութիւն դուս տանին ուսումնարանից, որը իրանց ժամանակին օգուտ տայ: Այդ պարոնները բանի էութիւնը չը հասկանալով, չեն ուզում ուրիշներից իմանալ, որովհետև իրանք աղաներ են, փող ունեցող մարդիք, իրանց ինչ լայաղ է „նոր երկաթէ ձու ածողների" խօսքին լսել, և նրանցից սովորել․—իրանք ամէն բան գիտեն և ամէն բան կարող են շինել: Եւ այսպէս երբ բացվում է ուսումնարանը, երեխաները գալիս են, լցվում են, նրանց ձեռն են տալիս առանց ընտրողութեան իսկոյն այն գիրքը որ երեխան հետը բերել է, զօրօրինակ տետրը, կամ սաղմոսը, հրամայելով թէ կարդա․․: Երեխան կարդում է մատով ցոյց տուած տեղից սկսած մինչև վերջը, վարժապէտը էս ժամանակ սուս ու փուս լսում կամ քնում է և սխալ կարդալու ղեկավարը (քանոնը) ձեռին բռնած սխալները ուղղում է:[1] Շարունակվում է այսպէս դասատվութիւնը: Անցնում է մի, երկու, երեք տարի: Փոքրիկ երիտասարդը շարունակում է յաճախել ուսումնարան և միևնուն ժամանակ բթամտանում հալվում, մաշվում: Այդ երիտասարդը արդէն սաղմոս է կարդում, ժամումը տիրացվութիւն է անում: Ուսուցիչները հայրերին հաւատացնում են, որ նրանց որդիները արդէն ամէն բանը գիտեն: Այս ժամանակ մտնում է ուսումնարան լուսաւորեալ մարդը, ժամումը սըրալէ փոխ ասող երեխային կարդալ է տալիս մի քանի տող մի օր և իցէ նկարագրութիւն: Աշակերտը կարդում է, տառերը միմեանց հետ կպցնելով: Լուսաւորեալ մարդը խնդրում է նրանից կարդացածը յետ պատմել: Աշակերտը սուս ու փուս կանգնում է: Լուսաւորեալ մարդը նրա հետ զրոյց է բացանում առօրեայ, ամէնահասարակ առարկաների վերայ: 10—12 տարեկան պատանին էս ժամանակ ոչինչ պատասխան չի տալիս, հարցը կրկնում է, նայում է նրա վերայ ցաւելով, աշակերտը վերջապէս մի անհասկանալի բառ է կարողանում բերնից թողնել: Այսպէս 10—13 տարեկան երեխան իրան տարրական ուսման ընթացքը վերջացնում է 3—4 տարի ուսումնարան յաճախելով, իրան ըղուղը ու միսը ուսումնարանին մատաղ անելով: Երևի ուսուցիչը ճիշտ կատարել է խելօք հօր պատուէրը, որ իրան որդին ուսումնարան տալիս պատուիրում է „միսը քեզ, մորթին ու ոսկոռը ինձ":

Գործնական հայրը իրան 3—4 տարի տարրական ուսումնարան մանեկող որդուց կենսական հարցերի պատասխաններ է պահանջում, նրան գործնական բան է գրել տալիս, որդին դժուարանում է, նա չի կարողանում հօր պահանջածը կատարել․ հայրը անբաւական է լինում ուսումնարանից․ նա հայհոյում է ուսումնարանը և կարդալ մոգոնողը, նա երդվում է իրան միւս որդին չի ուղարկել ուսումնարան: Ուսումնարանը կորցնում է իրան հաւատարմութիւնը նրա և բոլոր հասարակ ժողովրդի աչքումը: Այս բանը պատահում է մանաւանդ այն ժամանակ, երբ կարդացող խեղճ աղքատ հօր որդուն ուսումնարանում չեն հասկացնում, թէ ինչ դառը աշխատանքով է ապրում իրան մշակ հայրը և առհասարակ մշակ ժողովուրդը և թէ ինքն ինչ պարտաւորութիւն ունի, ինչպէս մշակ մարդը, այլ ընդհակառակը նրա աչքի առաջ նկարագրվում է ազատ կեանքը, տղայութիւնը: Եւ այսպէս միւս կողմից ուսումնարաններում աւարտող փոքր երիտասարդը մի քանի այբ—ժէ—ճէ—ռա, և մի քանի азъбуки—веди սովորելով,գնում է ննստում է քաղաքում կամ գիւղում մշակ հայրերի և ազգականների ջանին, ու ծծում է նրանց արիւնը, նրանց աչքը թօզ փչելով:

Ահա ինչ թշուառ և վատաբախտ հետևանքներ են տալիս մեր այժմեան եղած չեղած ուսումնարանները: Նրանք ժողովրդին յետ են դարձնում մի կողմից անպէտք մարդիք, իսկ միւս կողմից վնասակար մարդիք:

Ուրեմն սրանից յետ ինչ եզրակացութեան ենք գալիս:—Այն եզրակացութեան, որ մեր բոլոր եղած չեղած ուսումնարանները, վատնելով ժողովրդի փողը իրանց նպատակին չեն հասնում ուրեմն նրանց դասատվութեան սիստեման պէտք է գցվի քննողութեան, ընդհանուր յեղափոխութեան և հիմնական վերանորոգութեան տակ` թէ դասական առարկաների և նրանց դասատվութեան սիստեման և թէ երեխանց բարոյական մարդկութեան տալը, որ նրանք ժամանակին կարողանան լինել ժողովրդի առողջ, օգտակար և մշակ անդամները:

Այո՛, հենց մենք էլ էդ ենք պահանջում մեր լուսաւորեալ և բան հասկացող ուսումնարանների կառավարիչներից:

Բայց այդ գործը առաջ տանելու համար հարկաւոր են գործիչներ—գործ կատարող և բան իմացող ուսուցիչներ:

Այո՛, հարկաւոր են։ Էդ էլ պարտաւորութիւն ենք դնում նոյն իսկ կառավարիչների վերայ: Եւ ի'հարկէ վերանորոգութիւնը պէտք է սկսվի հիմքից-տարրական ուսումնարանից, և սկզբնական դասատանից, որոնք բոլորից աւելի կարօտութիւն ունեն լաւ և կանոնաւոր դասատվութեան սիստեմայի:—Ուրեմն աշխատենք ներկայացնել մի տարրական ուսումնարանի կամ պատրաստական դասատան նախագիծ—պրոգրամմայ, թէև այս գործը շատ աշխատութիւնների և գործերի հետևանք պէտք է լինի:

(Կը շարունակվի)

ՆԱՄԱԿ ԳԱՆՁԱԿԻՑ

Այն օրից երբ Մշակը սկսեց առաջին քայլը անել հայ-հասարակական կեանքի մէջ, նոցա ժողովրդի մէջ գործելու կարողութիւն տարրերը զգացին որ իրանց մէջ մինչև այժմ սառած է եղել դէպի աշխատութիւնը թելադրող եռանդը։ Ուստի կամենալով հեռացնել իրանցից այդ նախատական անշարժութիւնը, սկսեցին գործել այն նախագծով, որը գուցէ մինչև այսօր ոչ մի հայ֊պարբերական թերթ չէր առաջարկել նոցա։

Խօստովանել մի իսկութիւն, գուցէ շատերին շողոքորթութիւն երևի, բայց մենք մեր զգացմունքին հետևենք․․․։

Արդէն տասը տարուց աւելի է որ մեր Հոգևոր դպրոցը գոյութիւն է ստացել, բայց նորա այդ սակաւօրեայ պատմական կեանքը մութ և միանգամայն անյայտ է մնացել մեր փոքր ի շատէ հասկացող հասարակութիւնիցն անգամ, որովհետև ոչ մինը նոցանից անցեալում մի քանի տող չէ նուիրել նորա մի որ և է պատկերը նկարագրելու, բացի քանի մի աննշան երևոյթից, որից անկարելի էր մի ճիշդ տեղեկութիւն եզրակացնել։ Բայց ահա


տվիմ էս տեփ էրկսովել խասան ընձի կոխին գէտինը ու թփին:

Միևնոյն միջոցը Սէեադի կին Նարգիզը տան դռնիցը ներս մտաւ․ տեսնելով փաթաթված երիտասարդին հարցրեց „Էտ վավի պարկիրե"․․․

—„Յակոբնի" պատասխանեց Սէեադը:

—„Ընչի խմար[2], խիւանդի[3] ախր առաւոտը սաղ էր" զարմանալով շարունակեց Նարգիզը:

—„Խօ խիւանդ չի․ քեօխվայի ախպօր լաջը զարգիրե[4] կլօխմլօխը կոռիրե" ասաց Սէեադը:

—„Ընցը քեօխվաի բալաքերը մեռնեն․ Մասիս բլչի քեօխվաի տան վրան․․․": Այսպէս տանուտէրին անիծում էր Նարգիզը:

Յետոյ լալով գրգեց իւր որդուն և ասեց „Ակոբ ջան, աչքերիդ մեռնեմ, ղադաղ[5] իգա ջանիս, դայաիդ[6] աչքերը կորնար, քեզ ընցա չը տսնէր․․․ տսար քեօխֆաի ախպօր լաջը[7] զօռի ընչի կռվար․․․ Որ Սէեադի նման խէրդ նման խէրդ ըլի կլօխդ էլ կը կոռեն․ մէկ էլ աւել․․․:

—„Դուն մարդե՞ս․ ընցա խանես․․․ լաջիս[7] կլօխ մըլօխը մշրփիրեն[8], դուն արխէին[9] տանը նստիրես" պախարակելով Նարգիզը ասում էր Սէեադին:

—„Սուսկաց լաչառ[10]․ մըկա էս խաւտիս խետ կլօխտ կը կաւեմ․․․ ի?նչի կայնիրես գլխիս նաղմաի[11] կարդալի․․․ կընիգես վէլը կնա բանիդ"․․․ բարկանալով ասեց Սէեադը:

—„Բիչո[12] կանես զոռա ինձի զաթէլի[13] կլօխս կը կառես․․․ տան ասլանես դուսը կատու․․․ լաջիս կլօխը կոռեն ես սուսկէնամ"[14] շարունակեց Նարգիզը:

—„Հալլա, լալլա, խաթաբալա գինաս ես․․․ մըկը ի՞նչես ասելի ի՞նչ անեմ․․․ իչօ էս լաչառը ա՛սը[15] չի կռէլի", ասեց Սէեադը:

—„Ինչ անիմ․․․ տուն է քէլի քեօխվաի թփի․ տսնամ ղաբուլ[16] կանի, հան ղըտը[17] կտա աչքերդ կը կորցուցի „պատասխանեց Նարգիզը Սէեադը գրգռվելով այս խօսքերովը․ դարձաւ դէպի իւր դրացիները, որոնք դեռ Յակոբի մահճի մօտ նստած էին, և ասեց „եա կըտը էս գեղի կենում, եա կը կըտը քեօխվան:

—„Ես ու խօքիս Սէեադ Կակօն դրուստի ասելի․ ի՞նչի գեղը զավթերե․․․ եարէք էթանք կոպռնատին արզա[18] տանք, տարը դուրս խանենք քեօխվատութենէ“ ասեցին մէ քանիսը նստած մարդիքների։

—„Աղեկի Ակոբին էլ կը դնենք արուբաի վորան, կտենենք կոպռնատին շանց կը տանք“ շարունակեցին միւսները։

—„Տղէրք գինա՛սէք ինչ կա, ես ասիլեմ իմանք տսնանք մեր թարաֆի, մարդիքը շատեն սօրա եթանք գանգատ“ ասաց Սէեադը։

—„Սէեադ Կակօ դա՛րդ ես անէլի գեղը ղզիրե քեօխվաէն, որ իմացիրե թէ տուն ես ֆիրբը ունես, դիփ էլ կը գան քեզ խետ“ ասացին մէ քանիսը։

—„Ես ու խօքիս Սէեադ Կակօն դրուստի ասելի․ ի?նչի գեղը զավթերե․․․ եարէք էթանք կոպըռնատին արզա տանք, տարը դուրս խանենք քեօխվաութենէ" ասեցին մէ քանիսը նստած մարդիքների:

—„Աղեկի Ակոբին էլ կը դնենք արարաի վրան, կտենենք կոպռնատին շանց կը տանք" շարունակեցին միւսները:

—„Տղէրք գինասէք ինչ կա, ես ասիլեմ իմանք տսնանք մեր թարաֆի, մարդիքը շատեն սօրա եթանք գանգատ" ասաց Սէեադը:

—„Սէեադ Կակօ դա'րդ ես անէլի գեղը գզիրե քեօխվաէն․ որ իմացիրե թէ տուն ես ֆիրբը ունես, դիփ էլ կը գան քեզ խետ" ասացին մէ քանիսը:

—„Սաբր արէք կանօխ մէկէլ, կը տսնաք եչօ թուխտ կը շինեմ․ զըմեն համբաքերին ղօլ քաշել կգամ" շարունակեց մէկը նրանցից:

Իրաւ որ Տանուտէրը իւր վարմունքովը շատերին զզվացրել էր, երկու երեք օրից յետոյ գեղի շատ մասը դարձաւ Սէեադի կողմը:

Արդէն պատրաստ էին, բոլորը կամենում էին միւս օրը գնալ գանգատ, երբ տանուտերը գիշերը գնաց Տէր Կիրակօսի մօտ որ նա միջնորդի և հաշտեցնի Սէեադին իր հետ։

Միւս օրը երբ բոլոր ժողովուրդը ժօղովված էր Սէեադի դռանը, ուզում էր գնա գանգատ, երբ Տէր Կիրակոսը եկաւ նրանց մէջ և սկսեց խրատել— „Սէեադ, էդ սկի աղէկ չէք անէլի․ էրկու լաջ մէկ մէկի խետ կռվիրեն․ կըտը գեղը արնով լցէք․․․։ Ամօթի գրկեցէք, ղաումէք“․․․։

—„Տէրտեր կարքա վկա չի ելի, ետ կըտը քեօխվան էս գեղին մնա, եա կըտը ես“ պատասխանեց Սէեադը։

—„Գինասեմ քեօխվան նհախի ամմա գրկեցէք ղարար չունի, կանողել քո լաջը տար լաջին կը թփի․․․ կըտը ամեն փուչ բանի խմար արիւն քցէք“ շարունակեց Տէր Կիրակոսը։

—„Տօ Տէրտէր մըկը մեզես խրատելի, էրէկ մէկէլ իրեք կապեկ խաչամ բուր խմար Տէր Մարկոսի խետ մէկ մէկու կլօխ էիք պատռելի“ ասաց ժողովրդից մէկը։

Այս բանը լսելուն պէս Տէր Կիրակոսը հեռացաւ, որովհետև հասկացաւ, եթէ ուրիշ բան խօսա պէտք է իւր հազար մէկ պակասութիւնը առաջը դնեն։

Ժողովուրդը ուղղակի գնաց Նահգապետի մօտ գանգատելու։

Նահանգապետը արդարադատ քննեց յետոյ Տանուտէրին իւր պաշտօնից հեռացրեց, և Յակոբի ծեծողներին պատժեց։ Դա գիւղը բաժանվավ երկու մաս։

Ս․ Ե․
  1. Ցաւալի է որ այդ ամենահարկաւոր դասական առարկէն այդպիսի ցաւալի նշանակութիւն է ստացել:
  2. Ընչի խմար — ինչու համար։
  3. խիւանդ — հիւանդ։
  4. զարգիրե — խփէլէ։
  5. ղադա — փորցանք, ցաւ։
  6. դաեա — մայր։
  7. 7,0 7,1 լաջ — որդի։
  8. Մշրտել — փշրել։
  9. արծէին — անհոքս։
  10. լաչառ — անսգամ, անամօթ։
  11. նաղմա — ճառ։
  12. բիչօ կամ բաինչ խ — բաս ինչպէս։
  13. զօռտ շաթելի — ոյժտ պատում է։
  14. սուսկենալ — լռել։
  15. սա՛ս — ձայնս սասդ կռի — լռի՛ր։
  16. ղաբուլանել — ընդունել, համբերել։
  17. հանղըդը — էնքան։
  18. արզա — խնդիրք, գանգատ, բողօք։