Այս էջը սրբագրված է

Մշակի նախագիծը ստիպեց մեր բնիկներից մի քանիսին յայտնել այն անկանոն ընտրութիւնների մասին, որոնք յայտնի են արդէն ընթերցողին, և սրանց յաջողելը վնասակար հետևանքի առիթ կը լինէր, թէև այս յայտնութիւնները չփոխեցին մեր համար պատգամաւորների նպատակը, բայց չէ կարելի ուրանալ օր մասամբ նոքա հասած են իւրեանց նպատակին: Նոքա կենդանի խօսակցութեան նիւթ հաղորդելով մեր հասարակութեան փոքր ի շատէ ընթերցող դասին, ստիպեցին նոցա աչք դարձնել իւրեանց մինչև այժմ բարձի թողի արած առարկայի վերայ․․․:

Իսկ քանի մի հալածասէր անձինք իւրեանց գովանի արարքը հրատարակված գտնելով․ մեծ զայրոյթով որոնում են նամակագիրը, որը համարձակվել է հրապարակ դուրս բերել նոցա, և մի և նոյն ժամանակ շատերին իւրեանց կասկածոտ դատապարտութեանը ենթարկելով․ սպառնալիքներ են կարդում: Այս անցքը յիշեցրեց ինձ Շամախու մի քանի պարոնների վարմունքը դէպի մի նամակագիր):

Թողնենք նոցա իւրեանց որսը որոնել, իսկ մենք դառնանք մեր լուրերին:

Թէև լրագրիդ նախագիծը ստիպում է հեռանալ այս նեղ շրջանից և ընդարձակել նամակագրութիւնս, բայց այս անգամ ևս դեռ անկարող եմ այդ բանը անել, ուստի և խնդրում եմ բաւականանալ սորանով․․․:

Մեծապատիւ Մ․․․ Ա․․․ Խ․․․եանը կարդալով իւր բարենպատակ խօստմանը վերաբերած լուրը սաստիկ շփոթվում է — և երևի աչքի առաջ ունենալով որ իւր անզգոյշ խօստմունքով պէտք է ստիպվի պակասացնել իւր սիրելի գումարից 500 ռուբլի, շտապում է դէպի այն անձինքը, որոնց մօտ արած էր այդ խօստումը և պնդում է որ ինքը ոչ փող է խօստացել և ոչ կամք ունի վճարելու․․․: Պարծանք նորան իւր գովութեան արժանի օրինակի համար․․․:

Մեզանում Հոգաբարձու ընտրելու խնդիրը բոլորովին դադարեց․ դպրոցը այժմ կառավարվում է երկու հոգաբարձուով և մի նախագահով:

Լսեցինք որ արձակված ուսուցիչներից մի քանիսի դասերը ձրի յանձն առաւ հոգաբարձուներից մինը, բայց յետոյ ստոյգ աղբիւրից տեղեկացանք որ ձրի համբաւը սխալ է եղած․․․:

Առ այժմ հաճելի է այդ նահապետական կառավարութիւնը և լաւ է մի առ ժամանակ կանոնադրութիւնը մի կողմը դնել և խաղաղ կեանք վարել, մինչև Իղղա մեր յարգելի պատգամաւորների մեծագոյն մասը, որ հոգաբարձու լինելու արժանաւորութիւնը միայն չէ կայանում նորանում, որ նա կարող էր թիակը ձեռքին ցեխ կազմել (ի տես հասարակութեան) ուսումնարանի յատակի անյարդարութիւնը հաւասարելու, որովհետև սորանով ստիպվում էին հիւրերը արժանաւոր յարգանք մատուցանել ուսուցչին․․․:

Աւելորդ չեմ համարում հաղորդել և մի ուրիշ լուր, որ բաւական հետաքրքիր է․․․:

Պարտապանի մէկը խնդրում է իւր պարտատիրոջից բերել պարտամուրհակը հաշիւը վերջացնելու համար: Երբ երևան է գալիս մուրհակը, խնդրում է նորան պարտապանը իրան տալ ժամանակ ստուգելսւ և տոկավքը հաշտելու համար: Բայց երբ ստանում է, առանց մի բառ անգամ արտասանելու դնում է գրպանը և հեռանում, որքան աղաչում, միջնորդներ է ձգում պարտատէրը անօգուտ է անցնում: Գործը այժմ քննվում է դատարանում:

Ուսումնարանին վերաբերած խնդրից յետոյ հասարակաց խօսակցութեան նիւթ է դառել և հետեևալը: Մի քահանայ Հ․․․ Զ․․․անը խնդիր կազմելով ստորագրել է տալիս ժողովրդին Սուրբ Էջմիածնայ Սինօդն ուղարկելու համար և ժողովրդի հասկացող դասը հեռանում է խնդրի տակ ստորագրելուց: Խնդիրը կազմած է տեղական Յաջորդին Եպիսկոպոսական աստիճան շնորհելու նպատակով:

Կյուսանք որ Սուրբ հայրը կաշխատի ժողովրդեան միջից պակասացնել այս շփոթութիւնը, որ պատիւ չէ բերում իրան բարձր պաշտօնին և անուանուանը․․․:

Տեղոյս հասարակութիւնը շատ անհանգիստ է աւազակներից:

Անցեալ շաբաթներում Շուշվայ քաղաքի բանտից փախել են 30 կալանաւորներ, որի մասին տեղոյս գուբերնատօրը գնացել էր այնտեղ անցքը անձամբ ստուգելու նպատակով․․․:

Իսկ այստեղ աւազակները հոկտ․ 22—ին թափվեցան փողոցից մօտիկ բնակվող մի ընտանիքի վերայ, բաղկացած երեք քոյրերից և մի հօրից, որոնք բաւական ժամանակ է պարապումեն լուագարարութեամբ: Լսվում է որ նոցանից կողոպտել են 1200 ռուբլի և այն բոլոր լուանալու շորերը, որոնք բերած էին զանազան մարդիկներից:

Նոյն ամսի 24-ին յարձակվելով մի հայի տան վերայ ծառաներից դիմադրութիւն են ստացել և փախել առանց մի որ և է վնաս պատճառելու: Մի և նոյն գիշերը կողոպտել են և մի թուրքի տուն ապա չկամենալով բաւականանալ դորանով` այդ մի և նոյն գիշերը յարձակվում են Մադաթ Նազարիչ Մելիքեանցի տան վերայ և բռնելով ծառային ստիպում են ասել իւր պարոնի փողերի տեղը կամ թէ ուր է նորա պարոնը, բայց ծառան ընդդիմանալով գիշերային մթութեան մէջ օգնութիւն է աղաղակում, ուստի և նոքա փախչում են վիրաւորած թողելով ծառային:

Վերջին անցքերը պատահեցան Քիլիսաքանդ թաղումը մի և նոյն գիշերը. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ունէի և մի քանի տեղեկութիւններ հաղորդելու, բայց որովհետև առանց նորան ևս նամակս երկարեց, ուրեմն մնում է ինձ միայն զիջանել հայրենակիցներիս և դնել ստորագրութիւնս նամակիս ներքոյ, գոնէ գայթակղութեան առիթ չլինելու համար․․․:

Մաժակ.

դեկտ. 1872 թիւ.


ՆԱՄԱԿ ԱԼԷՔՍԱՆԴՐԱՊՕԼԻՑ

Լսեցինք թէ` Ալէքսանդրապօլում ծառայող Ռուս և մեր Հայ երիտասարդաց մէջ ձգտումներ և աշխատութիւն կայ` այս մօտերս մի քանի բեմական ներկայացումներ տալ: Լսում ենք, որ ռուսաց խումբը արդէն յաջողելու վերայ է, իսկ հայոցը տատանեալ դրութեան մէջ է, որովհետև մեր „Տիկնայք Հայոց աշխարհին" ենթարկվելով յետադէմ ռիտօգրատ) անձանց կարծիքների ազդեցութեան և պաշտպանողական դիրք բռնող (կօնսերվատ) խելացի անձինքներից էլ համակրութիւն չգտնելով, յետ են ընկրկել և չեն վստահանում առաջի անգամ բեմի վրայ դուրս գալ, թէ և ազնիւ և բարեգործական նպատակով լինէր: Այդ վարմունքի մի քանի պատճառների դէմ վիճաբանելն անգամ ամօթ ենք համարում, մի շառժառթի մասին դեռ կարժէ խօսել, այն է թէ` ներկայացումները` յարմարութեան աղաղաւ պէտք է հասարակաց կլուրում լինէր, ուր և պարահանդէսներ են կատարուում, բայց այդ ժողովարանը տեղւոյս բարձր դասի մէջ այժմ համարուում է անկարգ տեղ, որովհետև „այս` այն անձն էլ է գալի, կամ տարին մի անգամ պատահել է` այս ինչ աստիճանաւորներ սեղանատնումը կռուել են": Առաջինը` ո՛ր այս` կամ այն անձի տան „քեօհխայ" մեզ ոչ ոք չէ նշանակել․․․: Երկրորդ` որ կռուի դէպքերը ամենաազնուական հասարակաց ժողովներում անգամ պատահում են: Կարժէ արդեօք, այդ մանր բաների համար աղաղակ բարձրացնել, ծանր խնդիրներ յարուցանել մի այնպիսի ժողովրդի մէջ, որ ամեն յառաջադիմութեան` դեռ անբարոյականութեան աչքով է նայում,—մի երկու վատ բանի պատճառով` նորութեան բոլոր լաւ կողմերը ուրանալու պատրաստ է: Ժողովրդի յառաջադիմութիւնը` հասարակական կեանքից հեռու չմնալով` ինքնուրոյնաբար զարգանալումն է, և ոչ միշտ և յավիտեան փակվելում, որ անկարելի ևս է, անմեղ աշխատում ենք․․․: Լաւ չէ այդ աշխատանքը գործ ածուի` նոր կեանքի մէջ կամ նորաձևութեան հետևողներու (ուզենաս չուզենաս` այդ կայ) մէջ` առողջ և խոհեմ գաղարփաներ տարածելու և մեզ օգտաւէտ ուղղութիւն տալու: Արդար և չէ կարելի համաձայնել խոհեմ պաշտպանողականների հետ թէ` այդպիսի նորաձևութեան մեջ` միանգամից ծայրայեղ սանձարձակութիւնը վնասակար է, թող ժողովարանը (շաբաթը մի անգամ է) յաճախեն փակ գերդաստաներէն այնպիսի կանայք, որք իւրեանց պատիւը և վարկը պաշտպանել լաւ գիտեն: Ցանկալի է, որ այդ ժողովարանը (միւս օրերը) մեր երիտասարդաց համար միայն թղթախաղի տեղ չմինի և այլն և այլն․ յիրաւի է, որտացաւ մարդը` երբ ներս է մտնում տեսնում մեր պատուական գործունեայ երիտասարդներին ամբողջ ժամերով` կրծածալ` գունաթափ կամ անքուն` կանաչ սեղանի բոլորը շրջապատուած-խորը հառաչանք է քաշում: Բայց չէ՞ որ ամէն նորութեան սկիզբը այդպէս խեղճութիւններ ունենում է իւր մէջ․ չէ՞ որ մեր տղէքը դեռ ընդունակ և պատրաստ չեն աւելի բարձր զուարճութիւններ ամեն օր ունենալ միասին․չէ՞ որ հիմայ էլ արդէն ժժողովարանի կառավարիչները կուզեն հաստատել տալ գրականական երեկոներ, հասարակաց դասախօսութիւնք, չէ՞ որ այդ բոլորը փոքր առ փոքր պիտի լինի, ինչի էք շտապում ժողովարանը նախանձու քանդե՛լ․․․: Գալով մեր թատրոնից հրաժարուող կանանց, այսքանը կաւելցնեմ, որ եթէ ժողովարանում պարահանդէսի ժամանակ ամբողջ վեց—եօթը ժամ կարելի է թռչոտել, ինչո՞ւ ամօթ եղաւ` նոյն իսկ տեղումը աւելի խելացի և օգտաւէտ հանդէս դուրս գալ, որպէս բեմն է․․․:

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ

1․ Ներքին 5% փոխառութեան արած տիրաժի դուրս եկաւ տոմսակները, որոց տարած գումարը 500 ռուբլի է:

Յունվարի 18-ին Թիֆլիսի մեծ թատրօնում հայ-դերասանական խումբը ներկայացրեց պ. Սունդուկեանցի „Խաթաբալա" կօմեդիան և „Օսկան Պետրովիչ դժօխքում" վօդէվիլը:—Ուրանալ չէ կարելի, որ արտաքին միջոցները, հագուստի, դէկօրացիայի և այլ յարմարութիւնը կամ անյարմարութիւը մեծ նշանակութիւն ունեն պիէսսայի աջողվելու կամ չաջողվելու վրա: Եթէ ոչ, վերջին ընդհանուր կրկնութիւնը (րէպէտիցիա) մի և նոյն ապաւորութիւն պիտի գործէր հանդիսականի վրա, ինչպէս և բուն ներկայացումն: Վերև յիշված ներկայացման օրը պակասութիւն էր զգացվում քանի մի արտաքին անհրաժեշտ միջոցների մէջ:

Շատ և շատ ցաւալի է, որ մեր դերասանները, որք տաս տարից աւելի աշխատում են հոյոց բեմը պահպանելու համար, դարձեալ միջոց չունեն բոլորովին նուիրել իրանց բեմական արհեստին, իսկ թատրօնի տնտեսական և կարգապահական մասը, (որ նրանց գործ չէ) յանձնել մի որ և է կազմակերպված թատրօնական վարչութեանը, կամ մասնաժողովին, մի էնտրպրեներին, կամ մի դիրեկտօրին:

Վրաց „Դրօէբա" լրագիրը հաղորդում է որ Քութայիսից ոչ հեռու գտնվող Տղիբուլիի քարածուխի հանքերը յանձն է առնում բովագործել մի ֆրանսիական ընկերութիւն:

Նոյն լրագիրը հաղորդում է, որ մի վրաց ընկերութիւն կազմվեցաւ, որ մի գումար հաւաքելուց յետոյ, նշանակեց 300 ռուբլի պարգև նորան, ով ամենաընտիր բեմական գրվածք կը ներկայացնէ վրաց լեզվով:

„Русскiй Мiръ" լրագիրը (№ 4 այս 1873 թուի) տպել է մի թղթակցութիւն Աստրախանից, որտեղ չատի հետ հաղորդվում է և այն, որ դեկտեմբեր ամսին հիմնվեցաւ այդտեղ նոր փոխադարձ կրէտիտի ընկերութիւնը: Բացի սորանից ասում են, որ շուտով բացվելու է մի հասարակական բանկ: Նորերումս հրատարակվեցաւ այդտեղի նահանգային վիճակագրական մասնաժողովի հաշիւը: Աստրախանի նահանգում ուղղափառները 89,971 թուով են, բասկօլնիկները 6,682, հաբերը 5,133, կաթօմիկները` 524, լութերականները 348, հրէաները 586, մահմէտականները 37,138, վերջապէս կռապաշտները 119,587:

Մոսկվայի լրագիրները հաղորդում են, որ Մօսկվայի առևտրական դասը խնդիրք է տալիս մինիստրութեանը, որ նրան թոյլ տրվի հիմնել այդ քաղաքում մի մշտնջենաւոր առևտրական թանգարան կամ աշխարհահանդէս, այն բոլոր ապրանքների օրինակները ներկայացնելու համար, որը բերվում են Ռուսաստան, կամ հանվում են Ռուսաստանից։

Մեզ գրում են Մեծ-Շուլավէրից որ իբր թէ լրագիր կարդալը այդտեղ մօդա է ընկել։ Անցեալ տարին ոչ ոք լրագիր չէր կարդում, իսկ այս տարի ստացվում է 5 օրինակ "Մշակ" լրագրի և հինգ քահանայ լինելով, բնականապէս ստանում են 5 օրինակ "Արարատ" ամսագրից։ Նոյն թղթակիցը հաղորդում է մեզ, որ այդտեղ դիտաւորութիւն կայ մի նոր տղայոց ուսումնարան բացանելու։ Բայց օրիորդաց ուսումնարանից զուրկ է մնում մեր գիւղը։

Մենք լսում ենք, որ Թիֆլիսի քաղաքային վարչութիւնը գօղութիւններին և աւազակութիւններին առաջն առնելու համար, նպատակ ունի մրացնել մի աւելի գործնական և ժամանակին յարմար միջոց, քան թէ "Մեղու Հայաստանի" լրագրից առաջարկված երևելի միջոցը, այն է քաղաքիս համքարներից նշանակել գիշերապահներին։ Հասարակութիւնը, որ կամենում է կրթութեան ձգտել․ պէտք է վերջապէս փոքր առ փոքր ընտելանալ ինքնաօգնութեանը և նրա քաղաքացիք պիտի սովորեն իրանք իրանց օգնելու․ — Ով չը գիտէ որ Շվէյցարիայի քաղաքացիքը իրանք կազմում են ոստիկանութիւն քաղաքների մէջ։ Սորա վերա մանրամասնաբար ուրիշ անդամ։

Մեզ գրում են Ագուլիսից որ հանգուցեալ Ագուլեցի Զաքարիա Ներսիսեանցին սպանող աւազակները բռնվել են։ Նախիջևանու դատաստանատունը վճռել է՝ ագուլիսաբնակ Մուրադի Ղահրամանի տղին Ալիխանին, և Մաշադի Քարիմին աքսորել, դատապարտելով ծանր աշխատանքին, իսկ Մելքոն Բարխուդարեանցին մի տարի բանդարկութեանը։

Մեծ Շուլաւէրից գրում են մեզ՝ նորերումս լսեցի, որ Պողոս աւագ քահանայի ջանքերով կազմվեցաւ մեր գիւղացիներից մի ընկերութիւն, մեր խղճալի ուսումնարանին օգնելու դիտաւորութեամբ։ Արդեոք ուղիղ է այս ուրախալի լուրը․․․

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԽՆԴԻՐ Կ․ ՊՕԼՍՈՒՄ

Քանի մի ժամանակից մեզ հասնող ԿՊօլսի հայ լրագիրները անդադար խօսում են Կ․ Պօլսի Բերա անվանված թաղից ոչ հեռու կայ մի հայոց գերեզմանատուն, որ շատ գեղեցիկ և ընդարձակ դիրք ունի։ ԿՊօլսի քաղաքային վարչութիւնը քանի մի ժամանակից աչք էր գցել այդ կտոր հողի վերա, և տեսնելով նորա յարմար դիրքը, ուցեղել է սեփականացնել քաղաքին հայոց գերեզմանատունը,