Այս էջը սրբագրված է
№ 5. Փետրվարի 8.
Փետրվարի 8․ № 5.
1873
ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԳԻՆԸ

Տարեկան գինն է 5 ռուբլի (փոստի ծախսով)։ Օտարաքաղաքացի բաժանորդները պիտի դիմեն այս հասցէով․ Въ Тифлисъ․ Въ Редакцiю Армянской Газеты „Мшакъ“․

Թիֆլիսում կարելի է ստորագրվիլ խմբագրատան մէջ (Արծրունու տուն և պ․ Ծատուրեանցի խանութում։

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ

Մասնավոր յայտարարութիւն տպել տուողը պիտի վճարէ 10 հասարակ տառի համար 1 կոպէկ արծաթ։ Յայտարարութիւններ տպվում են Հայերէն, Ռուսերէն, Վրացերէն, Ֆրանսիարէն, Գերմաներէն և Թուրքերէն։

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ
ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ինչով են պարծենում մեր հարուստները։ — Ներքին տեսութիւն։ Տարրական ուսումնարանների նախագիծը։ Նամակ Նուխուց։ Նամակ Ղզլարից։ Ներքին լուրեր։ — Արտաքին տեսութիւն։ Ֆրանսիա։ Նամակ Ցիւրիխից։ Արտաքին լուրեր։ — Խառն լուրեր։ — Առևտրական։ — Յայտարարութիւններ։ — Բանասիրական։ Մի ճանապարհորդութեան տպաւորութիւնները։


Ի՞ՆՉՈՎ ԵՆ ՊԱՐԾԵՆՈՒՄ ՄԵՐ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ


Սովորութիւն կայ մեր հարուստ ծերերի մէջ, պատահելով իրանց որդիներին, որք օտար երկիրներից յետ են գալիս բարձր ուսումով, դառն կերպով յանդիմանութիւններ անելու, թէ ինչի նոր եկած որդին իսկոյն չէ կարողանում իր համար ասպարէզ բացանել մեր հասարակութեան մէջ, չէ կարող առաջին օրից արդէն հասնել անկախ դրութեանը։ Բոլոր նրանց յանդիմանութիւնը այդ խօսքերի վրա է հիմնվում՝ մի հինգ կօպէկ բեր օջախդ, այն ժամանակ կասեմ որ մարդ ես“:

Նախ քան արդարացնենք կամ մեղադրենք ուսեալ երիտասարդութիւնը, քննենք թէ ինչպէս են հարստացել մեր հարուստները, և արդեօք ունե՞ն նրանք իրաւունք պարծենալու։ Ինչպէս ամեն երկրում, նոյնպէս և մեզ մօտ, երկու միջոց կայ միայն հարստանալու՝ մինը ժառանգել մի հարտութիւն, միւսը աշխատանքով հարստանալ։ Առաջինների վրա մենք չենք էլ կամենում խօսել, որովհետև նրանք ժառանգութեամբ հարստացած լինելով, պատճառ չունին, չեն կարող և չեն էլ ասում իրանց որդիներին վերև յիշված խօսքերը․․․

Բայց այն հարստները, որք աշխատանքով են հարստացել, արդեօք իրաւունք ունեն այդ տեսակ խօսակցութիւն բռնել իրանց որդիների հետ, ու նրանց մեղադրել, որ հինգ կօպէկ անգամ աշխատել չեն կարող, ու օջախը բերել․․․

Այդտեղ զարթնում է մի հասարակական խնդիր՝ մենք չենք կամենում մեղադրել հին սերունդը, թէ նա մեծ մասամբ վատ կամ ազազնիւ ճանապարհներով է հարստացել,— ո՛չ, մենք կամենում ենք միայն հարցնել, կարո՞ղ ենք մենք արդեօք մի և նոյն միջոցներով հարստանալ, կամ գոնէ մեզ ապահովել, ինչպէս նրանք են արել․․․ անկարելի է։ Ժամանակը ուրիշ էր, պահանջները ուրիշ էին, ուստի և միջոցները տարբեր պիտի լինեն։ Եթէ առաջ պատերազմական դրութեան մէջ էր երկիրը, իսկ այժմ խաղաղ դրութեան մէջ, եթէ առաջ բազմաթիւ զօրքի հարկաւորութիւն կար, իսկ այժմ հետզհետէ մտաւոր կեանքով ապրող մարդիկների մէջ պահանջ է զգացվում, եթէ իրանք հիմնարկութիւններ ուրիշ են, եթէ առաջ դատանները փակ էին, իսկ այժմ հրապարակական, եթէ առաջ երկրի բնական արդիւնքները մինին, երկուսին, կապալով էին տալիս շահացնելու, իսկ այժմ նոյն արդիւնքի վերա հետզհետէ ակցիզ անվանված հարկեր կը մագնվին,եթէ առաջ հարկատու էին միայն աշխատողները, իսկ հետզհետէ մտցնվելու է, ասենք, հարկը մուտքից,— և այլն․․․․․․ Եթէ, մի խօսքով ինքն տնտեսական և հասարակական դրութիւնը հետզհետէ փոխվում է,— հասկանալի է որ նոր սերունդը չէ կարող աշխատանքի և իրան ապահովացնելու գործի մէջ մի և նոյն ընթացքը բռնել, որին հետևում էր հին սերունդը։ Ինչո՞վ են պարծենում ուրեմն, և ի՞նչ իրաւունքով մեզ մեղադրում։ Մենք այնքան ենք աշխատում, մեզանից շատերը գուցէ մի տարվայ մէջ աւելի քան թէ հին մարդը իր ամբողջ կեանքումը,— բայց ինչո՞վ ենք մեղաւոր, որ հին պահանջները թողած, մեր հասարակութիւնը նորերի անհրաժեշտութիւնը դեռ չէ ճանաչում, ինչո՞վ ենք մեղաւոր, որ մօտիկ ապագայում միակ գործադրելի աշխատանքի ձևերը ընտրած, մենք այդ դեռ անորոշ ժամանակում, ամենաանտանելի աշխատանքով ոչ թէ միայն չենք կարող հարստանալ, բայց և չենք կարող մեզ ապահովել, այն ինչ նոյն աշխատանքը Եվրօպայում կարող էր մեզ համար ոչ թէ միայն ապահովութեան, բայց և հարստութեան աղբիւր լինել։


ՆԵՐՔԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ


ՆԱԽԱԳԻԾ ՏԱՐՐԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(Շարունակութիւն)[1]

II


Տարրական կամ սկզբնական ուսումնարանի համար նախագիծ գցելուց առաջ օգտաւէտ կը լինէր որոշել՝ թէ առհասարակ ի՛նչ նշանակութիւն ունի տարրական ուսումնարանը կամ սկզբնական դասատունը։ Այս դասատան մէջ պատրաստվում են միայն առաջին դասատունը մտնելու համար, թէ մի ուրիշ բանի համար էլ։ Մենք աւելի պատրաստ ենք համաձայնելու այն մտքի հետ, որ տարրական ուսումնարանը, բացի իւր պատրաստական նշանակութենից, ունի աւելի մեծ նշանակութիւն։ Հէնց տարրական անունը ինքն ըստ ինքեան ցոյց է տալիս այս։ Տարրականին գերմաներէն հիմնական էլ են ասում։ Ուրեմն տարրական ուսումնարանից պէտք է պահանջած, որ նա ընդհանրապէս կրթութեան հիմքը տայ աշակերտներին, տայ նոյնպէս և այն ընթացքը, որով ապագայում պէտք է առաջ գնալ նա դէպի բարձր կրթութիւնը և զարգացումը։ Տարրական կրթութիւնը համառօտ կերպիւ պէտք է ներկայացնէ մի ամբողջ, բազմակողմանի բան, որ պէտք է ընդարձակվի ապագայի կրթութիւնով։ Գերմանիայում և վերջին ժամանակներում Բարօն Կօրֆի Ալէքսանդրովսկի գաւառի և ուսումնարաններում չքաւորութեան և ուրիշ պատճառներով շատ երեխաներ անցնում են միայն տարրական ուսումը (3—4 տարում), և նրանցից վերջերում դուրս են գալիս լուսաւորուած մշակներ և հողագործներ։ Մենք կարծում ենք, որ մեզ էլ հարկաւոր է այս նպատակը ունենալ մեր աչքի առաջը։

Տարրական ուսումնարանի նպատակը պէտք է լինի զարգացնել աշակերտների ընդունակութիւնը, ծանօթացնել նրանց որքան կարելի է նոր նրանց շրջապատող և նրանցից հեռու առարկաների հետ—միով բանիւ — տարրական ուսումնարանը պէտք է տայ, թէև քիչ, բայց որոշ գիտութիւն, աշակերտների հասակին համաձայն։

Այս նպատակին կարելի է հասնել յետագայ առարկաների դասատվութիւնովը։

1) Մայրենի լեզուի ուսումնասիրութիւնը (կարդալ և գրել)։

2) Հաշիւ (մտաւոր և գրաւոր)։

3) Նկատողական (դիտողական) ուսում։

4) Նկարչութիւն ւ գծագրութիւն։

Նկատողութիւն․ Տարրական ուսումնարանում — նախապատրաստական դասատան մէջ, երբ երեխան դեռ դժուարանում է իրան մայրենի լեզուով խօսել և մտածել, երբ նրա հասկացողութեան աստիճանը շատ նեղ է, այս տարիներում մենք ամէնավնասակար ենք համարում մի որևիցէ օտարազգի լեզուի ուսումնասիրութիւնը։ Նրա հետևանքը լինում է այս տարիներում այն, որ երեխան բթամտանում է չը հասկանալով կարդացածը և ասածը, և այս լեզուի մէջ ոչինչ առաջադիմութիւն չի ցոյց տալի, բայց ընդհակառակը նա զզվում է այն լեզուից և վերջերում նա կամ ամենևին չէ ուսումնասիրում այն օգտաւէտ լեզուն, կամ շատ դժուարութիւնների է հանդիպում, մինչև որ իրան հաշտեցնում է նորան ուսումնասիրում։ Լաւ է մի քանի տարի յետ թողնել մի որևիցէ օտար լեզուի ուսումնասիրութիւնը, և սկսել առաջին կամ երկրորդ դասատնից, քան թէ սկզբումը անհաշտ թշնամի շինել երեխային այդ լեզուի հետ և ատելութիւն զարգացնել նրա մէջ դէպի օտար լեզուն, որի ուսումնասիրութիւնը մեզ, աղքատ գրականութիւնով հայերիս


ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ՏՊԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ


II

Հարցրէ՛ք Գերմանիայի մէջ ճանապարհորդած մի մարդուց, որ իր մէջ ունի մի փոքր զգացմունք դէպի բնութեան գեղեցկութիւնները, այս երկրի որ մասն է նորան աւելի գրաւել,— պատասխանը անկասկած կը լինի՝ „Հռէնոսի ափերը“, Եւ յիրաւի կարե՞լի է արդեօք մի առաւել բանաստեղծական և մի և նոյն ժամանակ այսպէս շնորհալի տեղ գտնել ամբողջ Գերմանիայումը։ Մայնց քաղաքումը նաւ նստելով, կանցնէք ամենահարուստ, շքեղ երկիրներով՝ աջ ու ձախ խաղողով տնկած լերներ (Weinberg), որտեղից բոլոր երկրագնտի վերայ հռչակած Հռէնոսի ոսկեգոյն գինիներ են ծագում․ աջ ու ձախ միայնացած ժայռերի վերայ կամ ծածուկ մի ձորոյկի մէջ ճանապարհորդի ուշադրութիւն գրաւող ամրոցների մնացորդներ, որոնց տեսնելով, ակամայ մտքի մէջ ծնվում են յիշողութիւններ միջին դարերի կեանքից, երբ այս ամրոցների մէջ, կայսերական օրէնքներից և հարկերից ապաստանվելով, դոցա տէրերը, ազնուական ասպետները, յարմար րօպեին սպասելով, ելանում էին, ճանապարհորդներին, մանաւանդ վաճառականներին և կայսերական հպատակներին կողոպտելու համար։

Աշխատանքը նոցա անծանօթ լինելով, ապրուստի միակ միջոցը պէտք է լինէր աւազակութիւնը և այս արուեստը աւազակ-ասպետների (Raubritter) համար մի առիթ էր, թէ իրանց քաջութիւնը վարժելու, թէ մի միջոց կայսերական հպատակութիւնից անկախ մնալու։

Հասկանալի է, որ Հռէնոսի ափերը գլխաւորապէս ասպետների բոյն լինելով, այս երկրի մէջ յառաջացել են հազարաւոր աւանդութիւններ, որ բերանից բերան անցնելով, պահանվել են և մինչև այժմեան ժամանակները։ Բայց սոցանից ամենաերևելին է այն, որ անբաժանելի կապած է Լօրէլէյ (Loreley) լերան հետ,— մի սար, որ գտնվում է Հռէնոսի աջ ափին, և որ իր մեծութեամբ և գեղեցկութեամբ գերազանցում է ափերին եղած բոլոր մնացած լերները։ Ըստ աւանդութեան այս սարի գագաթին բնակում էր մի ժամանակ մի գեղեցիկ Լօրէլէյ անուանած կին, որ ճանապարհորդին դէպի իւր բնակարան յանգուցանել էր աշխատում, բայց վերջը, միայնակութիւնից և տարփանքից մաշվելով, ինքը զինքը սարի բարձրութիւնից Հռէնոսը գահաւիժեց։ Այս աւանգութիւնը բազմաթիւ բանաստեղծների ուշադրութիւնը գրաւեց և շատ նկարագրութիւնների նիւթ դարձաւ, որոնցից ամենաերևելի է անկասկած Հէյնրիխ Հէյնէի „Loreley“ երգը։

Լօրէլէյ սարի շրջակայքը այնքան զմալիչ են, որ ճանապարհորդը, որքան անգամ տեսած և լինի նա այդ տեղերը, ամեն անգամ դոցա մօտենալով, սպասում է անհամբերութեամբ որ վերստին տեսնի՝ նորա շունչը կտրվում է ոգևորութիւնից։ Բայց անցանք Լօրէլէյ, և յանկարծ, առանձին արագութեամբ է վազում, ահագին լայնութիւն է կազմում, տափակ երկիրը մտնելով։ Հիացած աչքին ներկայանում են երկու ափերին երկու զուարթ փոքրիկ քաղաքներ՝ Սան Գօար և Սան Գօարսհաուզէն․․․։ Միայն Ժէնէվի լճակի հոյակապ եզերները կարող են համեմատվել այս գեղեցիկ տեսարանի հետ․․․։

Բայց բնութեան գեղեցկութիւնները նկարագրելու համար հարկաւոր է մի Ժօրժ Սանդի կամ մի Տուրգենէվի գրիչը․․․։

Միջին դարերումը աւազակ-ասպետներին և ազնուականներին ընդիմադրելու, նոցա զօրութիւնը և կամայականութիւնը զսպելու համար, Գերմանիայի մէջ կազմվեցան քաղաքների դաշնակցութիւններ։ Այսպէս կայացան՝ „Հռէնային քաղաքների դաշինքը“ Հռէնոս գետի ափերումը, ուրիշները Գերմանիայի հարաւումը, բայց ամենամեծ նշանակութիւն ստացաւ Գերմանիայի հիւսիսային քաղաքների „Հանզա“ դաշինքը, որ փոքր առ փոքր իր մէջ ամփոփեց բոլոր նշանաւոր ծովային քաղաքները և յառաջացնելով ընդհանուր առևտրական և քաղաքական օգուտներ, պատճառ դարձաւ այս քաղաքների ծաղկման և բարօրութեան։ Հանզային պատկանում էին նոյնպէս Բռէմէն և Համբուրգ մեծ քաղաքները, որոնք հետզհետէ զանազան հպատակութիւններ ընդունել ստիպվելով,[2] վերջապէս „ազատութեան պատերազմներից“ (Freiheitskriege) յետոյ, 1814

  1. Տես „Մշակ“ № 4—1873։
  2. Բռէմէն քաղաքը Շվէդացիներին տրվեցաւ երեսնամեայ պատերազմից յետոյ․ 1719 թուին, Գէորգ I, Անգլիայի թագաւորը, մի միլիօն թալէր (ռուբլ) վճարելով Շվէդիային, առաւ Բրէմէն քաղաքը և դարձրեց Հաննօվէրի թագաւորական տան (ցեղի) սեփականութիւն։ Վերջապէս Նապօլէօն I-ը, իր նուաճումների ժամանակ, միաւորեց Բռէմէն և Համբուրգ քաղաքները Ֆրանսիային։