Այս էջը սրբագրված է

համար մեծ նշանակութիւն ունի ապագայ ուսման համար։

Խօսենք ընդարձակօրէն վերոյիշեալ առարկաների ամէն մինի վերայ։

1) Մայրենի լեզուի ուսումնասիրութիւնը տալիս է ամենահարկաւոր նիւթ երեխայի զարգացման համար։ 'Իհարկէ սորա համար հարկաւոր է յարմար ընթերցանութեան գիրք, որ առաջնորդէր երեխային աստիճանաբար անզգալի կերպով պարզից դէպի բարդը, հեշտից դէպի դժուարը, և կարօղանար տալ ուսուցչին բաւականին լաւ նիւթ իւր խօսակցութիւնների և բացատրութիւնների համար։

Նկատողութիւն․ Ցաւում ենք, որ Ուշինսկու գեղեցիկ ձեռնարկ „Родное слово“ 2 մաս, որոնցից առաջին մասը արդէն մեզանում տպուել է [1] երկրորդը պատրաստ է տպագրութեան, չենք կարող ուղղակի ձեռնարկ առաջարկել, մանաւանդ սկզբում։ Այդ գիրքը, ունենալով ռուսների համար մեծ պէդագօգիքական նշանակութիւն, մեզանում կորցնում է բոլորովին այդ իրան յատկութիւնը այն պատճառով, որ աշակերտները սկզբում ողջ վեց ամիս սովորելով դրա վերայ ոչ մի նկատողական զարգացում չեն ստանում։ Այդ գիրքը մինչև աշակերտները նկատողական եղանակով չեն սովորել գրել կարդալ, չ'պէտք է գործածվի իբրև դասագիրք։ Փորձված ուսուցչից է կախուած, թէ ինչպէս պէտք է գործը այնպէս առաջ տանի, որ նկատողական ուսումը իրան ճանապարհից չի շեղուի, որովհետև եթէ սկզբումը սկսվի վերացական անմիտ բառերի ուսանելը, այնուհետև շատ դժուարութիւնների պէտք է հանդիպի ուսուցիչը, մինչև որ աշակերտը ուղղվի, որովհետև աշակերտը կարդում է նորա համար, որ հասկանայ և ոչ թէ լոկ բառեր սովորի։ Կարդալ գրել սովորելուց յետոյ, մեր բոլոր դասագրքերի մէջ երեխաների համար, այդ գիրքը կարող է լինել գեղեցիկ ձեռնարկ, եթէ միայն ուսուցիչը հետևի իսկ և իսկ Ուշինսկուն և զգոյշ ընտրութիւն անէ կարդալու նիւթերու մէջ, աշակերտների հասկացողութեանը յարմարվելով։

Նկատողութիւն․ 2. Ինչ որ կը վերաբերի պ․ Տէր—Յակովբեանցի „Մայրենի լեզու“ գրքին, մենք բոլորովին վնասակար ենք համարում իբրև ձեռնարկ երեխաների համար այդ գիրքը, և ոչ մի զարգացողական նիւթ, ինչպէս մենք նայում ենք այդ գործին, այդ գրքի մէջ չ'եք գտնում։ Ուրեմն այդ դասագիրքը ցանկալի կը լինէր եթէ դուրս հանվէր մեր ուսումնարաններից, որովհետև այդ գիրքը քիչով է զանազանվում մեր հին տետրից, որի վերայ մենք ամէնքս մաշուել ենք։ ՊՏէր—Յակովբեանցը Ուշինսկու գրքի վերնագիրը (Родное слово—Մայրենի լեզու) իրան գրքի վերայ առնելով՝ մի՞թէ չէր մտածում,որ մենք հայերս և ինքը պ․ Տէր—Յակովբեանցը սեփհականութեան պաշտպաններ ենք։

Կարդալ-գրելը (ա, բ․․․) պէտք է ուսուցանվի հնչիւնական մետօդայով։ Այս մետօդայով երեխաները 2—3 ամսում սկսում են արդէն բաւական լաւ կարդալ և գրքից արտագրել։ Եթէ տարրական ուսումնարանի ընթացքը լինի 2 տարվայ, այն ժամանակ երեխաները պէտք է կարողանան կարդալ բոլորովին անսխալ, արագ և հասկացողութեամբ։ Նոքա պէտք է կարողանան կարդացածը յետ պատմել, պէտք է կարողանան նմանապէս նրանց առաջարկած նախադասութիւններին գրաւոր համառօտ պատասխաններ տալ, միայն կատարեալ նախադասութիւններով։

Ուղղագրութեան համար պէտք է շաբթէնը երկու երեք անգամ գրել տալ թելադրութիւնով։

2) Հաշիւ Գրուբէի մետօդայով[2] քարերի, խորանարդների etc միջնորդութիւններով։

Հարկաւոր է հաշուել տալ և համարիչի վերայ։

3) Նկատողական—դիտողական ուսումը։ Նկատողական կրթութեան վերայ ընդհանրապէս մինչև հիմայ մեզանում ուշադրութիւն չեն դարձրել։ Այդ դասատվութիւնը մեզանում մինչև հիմայ ոչ թէ չեն մտցրել, այլև մինչև անգամ գրականութեան մէջ չեն զարթեցրել դրա հարցը։ Այդ մեզ համար բոլորովին նոր և անյայտ բան է, չ'նայելով որ այդ ուսումը պէտք է լինի ամէն ուսման հիմքը։ Այդ բանը շատ լաւ են հասկացել գերմանական երևելի պետագօգները, Պէստալօցցին, Դիստերվէգը և նրանց հետևողներից ռուսաց պեդագօգ Ուշինսկին։ Այն օրից, երբ մանաւանդ Դիստերվէգը մտցրեց ու մղեց այդ ուսումը գերմանական ուսումնարանների մէջ, այն օրից վերջապէս սկզբնական կրթութիւնը ստացաւ իրան կատարեալ ուղղութիւնը և հասաւ այն աստիճանին, որին նա պէտք է հասնէր։ Այն օրից տարրական ուսումնարանները սկսեցին աստիճանաբար ազատուել չոր ու ցամաք սրտամաշ և ճնշող սխօլաստիքական և կղերիքակա ուղղութիւնից։ Հիմայ բոլոր գերմանական ուսումնարաններում թագաւորել է այդ վարժումը։

Նկատողական ուսումը Խայրենի լեզուի հետ երեխաների զարգացման գլխաւոր միջոցն է։ Ընդունակ ուսուցիչը նրա մէջ կը գտնէ անսպառելի նիւթ․ նա կարող է ձեռք տալ բնական գիտութեանը,— կենդանիները, տունկերը և հանքերը զննելով, ֆիզիկական—բնութեան զանազան երևոյթները զննելով․ պատմութիւնը և աշխարհագրութիւնը (հայրենագիտութիւն), ուսումնասիրելով իրան հայրենիքը, քաղաքը և այլն։ Բացի սորանից նաև դիտողական ուսումը զարգացնում է երեխաներին ուղիղ դատելու ու իրենց միտքը պարզ կերպով արտայայտելու։

4) Նկարչութիւնը և գծագրութիւնը քառակուսի խազերի միջոցով ուսանելով, ձեռնտու են փոքրիկ երեխաներին ձևակերպել կեանքից վեր առած առարկաներ և զանազան երկրաչափական ձևեր։ Թէ որքան օգտաւէտ է գործնական և ճաշակագիտական հայեացքով նկարագրել իմանալ, էլ խօսել հարկաւոր չէ։

Ահա՛ համառօտապէս այն պարապմունքները, որ պէտք է տան երեխաներին տարրական ուսումնարաններում։ Մնում է ասել մի քանի խօսք ևս դասական կազմակերպութեան և դասախօսութեան եղանակի վերայ։

(Կը շարունակվի)

ՆԱՄԱԿ ՆՈՒԽՈՒՑ


Ես իմ նամակների մէջ միայն տեղագրական և առևտրական ընդհանուր նկարագիրը հաղորդեցի Ձեզ ի բաց թողնելով ժողովրդի առ հասարակ վարքը ու բարքը, մտաւորական դրութիւնը․ այդ պակասը լրացնելու համար համառօտապէս պիտի խօսեմ այստեղ առաջ թուրքերի վրայ, որոնք բնակիչների մեծ մասն են կազմում, և յետոյ հայերի վերայ։

Թուրքերը երկու կրօնական ցեղից են — Սիւննի և Շիա կամ Տաճիկ և Պարսիկ․ այդ երկուսի մէջ տարբերութիւնը քիչ չէ և թէ կրօնական համոզմունքով և արարողութիւնով ջոկնվում են միմեանցից․ թողնելով խնդիրը թէ ինչումն է կայանում այդ երկու ազգերի կրօնքի հիմքը և իրարից տարբերութիւնը, ես միայն սա եմ կարևոր համարում ասել, որ Սիւննիի կրօնական համոզմունքը որքան էլ տգէտ և մօլեռանդ լինէր․ այնուամենայնիւ քիչէն շատ աւելի ներողամիտ է դէպի օտար ազգութիւնները։ Տաճիկը չի խորշում քրիստօնէի հետ նստել վերկենալու, թէյ խմելու և հաց ուտելու (բացի խմիչք և խօզի միս գործածելուց), սկ պարսիկը խոշրելով այդ բոլորից սրբապղծութիւն է համարում քրիստոնէի հետ նստել վեր կենալը անգամ, թէ և այդպիսի խստութիւն ճշտութիւնով չեն կարողանում պահել այստեղ, որովհետև հայերի հետ յարաբերութիւններ ունենալու ստիպուած են և ակամայ յանձն են առնում, բայց ով որ եղած է պարսկաստանի քաղաքներում, տեսած է անշուշտ պարսիկների այդ տմարդի ծիսապաշտութիւնը։

Այդ երկու ազգութիւնները միմեանց հետ միշտ կրօնական թշնամութիւններ ունին և այդ թշնամութիւնները աւելի սոսկալի կերպարանք են ստանում պարսիկների այն զզուելի ծիսակատարութեան ժամանակ, որը Մուհարրէմի սուգի օրեր է կոչվում։ Այդ բարբարոս արարողութիւնը ցոյց է տալիս դոցա կրօնքի խաւար և վերջին աստիճանի ֆանատիկ լինելը։ Այդ օրերին քիչ է պատահել որ մէկզմէկու վրայ են յարձակուել և այս պատճառաւ քաղաքական իշխանութիւնը զօրեղ միջոցներ է գործ դնում այդ հանդէսի ժամանակ խռովութիւն չպատահելու համար։

Դոքա ունին իրենց համար մէչէտ առանձին և մէչիտի կողքին ցած, սև պատերով մի երկու սենեակ կան շինած, այդ է նոցա ուսումնարանը, եթէ այդ անունը կարելի է տալ։ Այստեղ սովորեցնում է մոլլան ճպօտը ձեռին աղաղակների և վլվլուկների մէջ իսլամական մատաղ սերնդին դարևոր ֆանատիքական և աւելորդապաշտական գաղափարներով․․․։

Աւելորդ է ասել, որ թուրքերի կանայք, ենթարկուած լինելով փակուած կեանքին, մնացած են ստրուկ և խաւար ինչպէս իրենց մարդիկը։

Գանք հայերին։

Թուրքերը խանութեան ժամանակ եղած են ներգործող ոյժը թէ հայի բնաւորութեան և կեանքի վերայ․ այդ բանը, ինչպէս և ուրիշ տեղերում յայտնի երևում է և այստեղ։ Հայը չի շարժվում հասարակական կեանքով, նա իր ընտանիքից դուրս էլ ոչինչ չի նկատում, նա ապրում է միայն իրեն համար—այդ է մեր հայերի ընդհանուր ուխտը, այդ է մեր դժբաղդ դատակնիքը։

Բարեբաղդաբար կայ Նուխուայ մէջ մի հոգևոր հայոց ուսումնարան, այդտեղ միայն սովորեցնում են հայերէն և ռուսերէն լեզու, կրօնագիտութիւն և վայելչագրութիւն և փոքր ինչ թուաբանութիւն, կայ նոյնպէս տէրութեան ծախքով հիմնած մի գաւառական ուսումնարան և սովորեցնում են այստեղ Ռուսերէն, Հայերէն և Թուրքերէն և մի քանի առարկաներ թուաբանութեան աշխարհագրութիւն։ Սակայն պէտք է ասել որ այդ ուսումնարանները չեն կարող յառաջացնել մի բան և չեն կարող յառաջադիմել, որովհետև ժողովուրդը առհասարակ անհոգ է մտաւորական զարգացման վրայ, և նա չի հասկանում այդ անհրաժեշտ պիտոյքը որովհետև բացի նիւթական շահից նորա համար ուրիշ շահ չկայ։ Մոռացայ յիշել որ Նուխուայ մէջ երկու Հայոց եկեղեցի կայ և մէկն էլ Ռուսաց։

Իսկ աղջկերանց համար ուսումնարան չկայ, որովհետև մեր հայերի խելապատիկում այսպիսի մի միտք է տիրապետում—թէ աղջիկը ինչ, ուսումն ինչ։

Յոյս ունիմք որ այն նոր տարին անօգուտ չի անցնիլ Նուխեցւոց համար և զարթնելով իրենց մտաւոր թմրութիւնից հոգս կքաշեն իրենց որդւոց մտաւորական և բարոյական կրթութեան վերայ լաւ հասկանալով այս խորհրդաւոր խօսքերը թէ՝ այնտեղ է փողը, հարստութիւնը, արժանաւոր պարծանքը, որտեղ կան այս երկու աշխարհէն բարերաները—ուսումը և դաստիարակութիւնը։

1873․ 5 յունվար

Մ․ Գ․ Ասլանեան

Յ․ Գ․ Լսում ենք որ մի քանի երիտասարդներ դիտաւորութիւն ունին այստեղ մի ընթերցարան բաց անելու, ցանկանում ենք կատարեալ յաջողութիւն այդ նոր շարժումին։


ՆԱՄԱԿ ՂԶԼԱՐԻՑ


Ղզլարի բնակիչները։ Ինչպէս խօստացել էի անցեալ նամակումս, այս անգամ կամենում եմ խօսել Ղզլարի միւս բնակիչների մասին, որոնք են՝

1. Վրացիք։ Սոքա թւով մօտ երեսուն տուն են, բայց ինչպէս երևում է, առաջ աւելի շատ են եղել։ Քաղաքից փոքր ինչ հեռի կայ մի գերեզմանատուն, որ Հայերը անուանում են „վրացի


թւին կրկին ազատ քաղաքներ (Freistadt) դարձան, իրանց սեփական կառավարութիւն (ծերակոյտ) յօրինելով։

Այս երկու քաղաքները Վիէննայի ժողովից յետոյ (1814-15) ազատ դառնալով, վերանորոգած Հաննօվէրի թագաւորութեան կողմից ստիպվեցան միմեանց մէջ եղած առևտրական կապը կտրելու։ Հաննօվէրի թոյլ կառավարութիւնը իր համար վնաս համարելով եթէ Համբուրգի և Բռէմէնի պէս երկու մեծ քաղաքներ, ձեռք ձեռքին տուած, ընդհանուր օգուտներին ձգտէին, աշխատում էր նոցա առևտրական պայմաններին վնասել, արգելք դնելով նոցա միմեանց հետ անմիջական յարաբերութիւններին։ Եւ յիրաւի Համբուրգը, Գերմանիայի ամենամեծ առևտրական նաւահանգիստը, ներքին գաւառների հետ միայն մի երկաթուղով էր կապած—Բէրլինի հետ։ Հարաւի հետ յարաբերութիւնները շատ դժուար էին։

Այդ է պատճառը որ Համբուրգի առուտուրի մեծ մասը կենդրօնացած էր միայն Գերմանիայի արևելքումը և կամ արտաքին էր, այսինքն վաճառքը հանվում էին այլ երկրներ՝ Ֆրանսիա, Անգլիա, և այլն և կամ ապրանքը Հնդկաստանիցը գալով, ուղարկվում էր Ամերիկա և փոխադարձաբար։

Միայն 1866 թւից, երբ Հաննօվէրի թագաւորութիւնը Պրուսիայի մի գաւառ դարձաւ, Համբուրգցիքը կարողացան իրանց վաղուց ցանկացած դիտաւորութիւնը իրագործել,— մի երկաթուղու կամուրջ շինել Էլբա գէտի վերայ և նաւահանգիստը անմիջապէս կապել երկաթուղով արևմտեան և հարաւային Գերմանիայի և Ֆրանսիայի հետ։ Այժմ ահա այս կամուրջը վերջացրած է և երկաթուղին բացվեցաւ։

Բնակիչները այլ ոգի ստացան՝ պահպանելով իրանց առաջվայ գովելի բնաւորութիւնները՝ աշխատասիրութիւնը և հիւրասիրութիւնը, նոքա կարծես աւելի ուրախ սրտով են աշխատում, յուսալով աւելի շահ և օգուտներ։

Հազիւ թէ կայ ամբողջ Գերմանիայումը Համբուրգի պէս հարուստ քաղաք։ Նորա թատրօնները անցած դարուց Լէսսինգի ժամանակից սկսած, ունեցել են միշտ մի առանձին հեղինակութիւն։ Նկարչութիւնն էլ Համբուրգի մէջ սկսում է կատարելագործվել նոր հիմնված մուզէումի շնորհով։ Գիտութիւնները և գրականութիւնն ես իրանց ներկայացուցիչներ ունեն այդ առևտրական քաղաքումը։ Բանաստեղծներից, որոնցով պարծենում է Համբուրգը, բաւական է եթէ յիշեմ ժամանակաից վիպասան Թէօդօր Ստօրմին (Theodor Storm), որի գեղեցիկ բանաստեղծութիւնները և վեպերը ամենայն համակրութեան արժանի են։ Յիշենք և պ․ Ադօլֆ Ստրօդմաննին (Adolf Strodtmann) որ յայտնի է իր աշխատասիրած Հէյնէի և Գօդֆրիդ Կինկէլի կենսագրութիւններով և նմանապէս անգլիական և դանիական լեզուից աջող թարգմանութիւններով։

Հասարակական և մտաւոր ազատութեան հետևանքն էր, որ Համբուրգի մէջ չը կայ տարբերութիւն քրիստոնեաների և հրէաների մէջ՝ ամենքը վայելում են հաւասար ազատութիւններ և իրաւունքներ։

Համբուրգ․ հոկտ․ 1872

Անդրէաս Արծրունի
  1. Մայրենի լեզու, առաջին մասը աշխատասիրութիւն Ն․ Տէր Ղևոնդեանցի։
  2. Գրուբէի մետօդան այնքան յայտնի է, որ աւելորդ ենք համարում երկարաբանութիւն անելը։