քան Մեծ-Խորհրդին առաջարկվի կանօնադրութիւն, նա պիտի ենթարկվի կանտօնի ժողովրդական քուէարկութեան։ Այդ կանօններից ամենանշանաւորը այն է, որ իւրաքանչիւր համայնքը պիտի իրաւունք ունենայ ինքն իր քահանաներ ընտրելու ձայների բազմութեամբ։
Խաւարասէրների դիմադրութիւնը ոչինչ չօգնեց և նորերումս մենք լրագիրներից տեղեկացանք, որ Ժէնէվ և Զօլօթուրն կանտօնների մէջ ժողովուրդը ընդհանուր քուէարկութեան ձայների մեծ բազմութեամբ վաւերացրեց այդ նոր օրէնքը։
Երևի այսուհետև կը տարածվի և Շվէյցարիայի միւս կանտօնների մէջ այդ նոր օրէնքը, որի զօրութեամբ ինքն ժողովուրդը ընտրում է իր քահանաներ և եպիսկօպոսներ։
ՆԱՄԱԿ Կ. ՊՕԼՍԻՑ
Տաճկաբնակ Հայերը, լսում ենք, թէ վայելում են ազատութիւն։ Տաճկաբնակ Հայերը, ասում են թէ, յառաջ են ընթանում։ Այդ խօսքերը խիստ քաղցր կերպով հնչվում են, ոչ միայն ամէն մի Հայ մարդու ականջին, այլ ընդհանուր մարդկութեան բարեկամներին նոքա հաճութիւն են պատճառում։
Եւ իրաւ, լրագրների մի շարք, որք ցօլացօղ աստղերի նման, յաջորդաբար երևում են, փայլում են, և դարձեալ կորչում են հայկական գրականութեան խաւար մթնոլորդի մէջ. ազգային սահմանադրական վարչութիւն, հրապարակական դասախօսութիւններ, թատրօնական բեմ, երկսեռ դպրոցներ և այլն,— այդ ամէնը պնդում են լսօղների համոզմունքը տաճկաբնակ Հայերի յառաջադիմութեան մասին։
Բայց խորին կերպով հետազօտելով այդ ուրախացուցիչ երևոյթների ներքին էութիւնը, մենք գտանում ենք անմխիթահար դադարկութիւն։
Լրագրութիւնը ավելի զբաղուած է օտարներով, քան թէ իւրեանով։ Նա յայտնում է, թէ ինչ է խօսում ամէն օր Թիերը իւր կաբինետում, բայց չը գիտէ իւր տան մէջ ինչեր են լինում, չը գիտէ թէ Վասպուրականի, Մշու Բաղէշի, Կարնու, և փոքր Ասիայի զանազան անկիւններում, ի՞նչեր են պատահում խեղճ Հայերի հետ և ի՞նչ դրութեան մէջ է նոցա վիճակը։ Նա ընդհանուր Եւրօպայի ճակատագիրն է վճռում, բայց յիշեալ երկրներում բնակուող իւր ազգայինների տնտեսական և մտաւորական կեանքի մասին շատ քիչ է մտածում։
Փոխանակ ազգի վիճակագրական և նորան տնտեսական դրութիւնը արտայայտող յօդուածների և գաւառական նամակների, մենք կարդում ենք լրագրութեան մէջ շատ անգամ աննշան և աննպատակ բանակռիւներ, որք աւելի անձնականութեան էին դիպչում, որք պարունակում են իւրեանց մէջ աւելի երգիծական սրախօսութիւններ և յաճախ կեխտոտ հայհոյանքներ, քան թէ միտք, լօգիկայ և առողջ դատողութիւն։
Ի հարկէ, լինում են բացառութիւններ, բայց այդ բացառութիւնները դժբախտաբար այնքան փոքր են թւով, և այնքան չնչին, մինչ ընդհանուրի մէջ կորցնում են իւրեանց նշանակութիւնը։
Ազգային սահմանադրութիւնը հանապաղ երերման մէջ է։ Նա եղել է խաղալիկ զանազան կուսակցութիւնների և նոցա ներկայացուցիչ այս և այն էֆենդիների։ Նա զբաղուած է միշտ Պօլիսով և Բիւզանտիօնի պարսպներից դուրս չէ՛ գնում։ Կարծես թէ, մեր միւս տաճկաբնակ Հայերը զուրկ լինեն այդ արտօնութենից...
Հրապարակական դասախօսութիւնները ունեն փոքր ի շատէ բաւականացուցիչ կերպարանք իւրեանց ներկայիս համապատասխան բնաւորութեամբը։ Որոյ ընդհակառակն թատրօնական բեմը հայոց խօսքով դեռ մեծ մասամբ ֆրանսիական վայրի վերոյ, միմիայն երևակայութեան և աչքի վերայ ազդօղ պիեսաներ է ներկայացնում, թողելով բուն ազգային կեանքի դաշտը։
Դպրոցները,— իբրև այս և այն պարոնի, իբրև այս և այն սրբազանի մենավաճառութեան մեքենայ,— անհաստատ դրութեան մէջ են։ Նոքա կողպվում են, բացվում են, ընկնում են, կանգնում են և հանապաղ փոփոխութիւնների մէջ են ապրում, որքան փոխվում էին այն անհատները, որոց կամքից և կրքերից կախումն ունի հասարակական կրթութեան գործը։
Ժողովուրդը այդպիսի հանգամանքներում բոլորովին կրաւորական դեր է խաղում։ Նա՛, որոյ ուսերի վերայ է բարձած այդպիսի հիմնարկութիւնների բոլոր նիւթական ծանրութիւնը, նորա իրաւունքները սարսափելի բռնարարութեան ենթակայ են։
Գրականութիւնը չէ ներկայացնում մի բաւականացուցիչ երևոյթ։ Դրական գիտութիւնների ինքնաստեղծ, ինքնուրոյն հեղինակութիւնները այնքան աննշան են, որ չը լինելութեան հաշվում պէտք է դնել նորանց։ Թարգմանութիւնը,— փոխանակ իւրեան պարապեցնելու Եւրօպայում ընդունուած մանկաւարժական, գիտնական և արհեստական գրքերի ի հայ լեզու վերածելուն, որոցմէ այնքան զուրկ են դպրոցները,— զբաղուած է վէպերով, ռօմաններով, և երգերով։ Այդպիսի գրքերի ազդեցութեանը պէտք է վերաբերել Պօլսեցի հայի այն դիւրագրգիռ և ոչնչով ոգևորուող, ֆրանսիական թեթևութիւնը, որ է յատկանիշ նորա աշխոյժ բնաւորութեանը։
Մի առարկայ,— որ առաւելապէս զբաղեցնում է տաճկաբնակ Հայոց կրթեալ դասի մտածմունքը, մի առարկայ, որին գլխաւորապէս նուիրել է իւրեան ազգային մամուլը,— է կղերական խնդիրը։ Այդ պարոնները աշխատում են նորից կեանք տալ կղերին, կրթել նորան, բարւոքել նորա դրութիւնը, որպէս զի նա, նորից ոյժ ստանալով, կարողանա համարձակ տանել ազգային վարչութեան սանձը։ (??)
«Ասանկ ալ պէտք է ընել, ախբար, մեր ազգը կրօնական ազգը մը է կոր»։ Ասում է ինձ մի ֆէսուոր պարոն։
— Կղերի դարը անցաւ։
Մենք տեսանք և տեսնում եմք այն ազգերի թշուառ վիճակը, որք իւրեանց կառավարութեան սանձը յանձնել էին կղերին։
Թո՛ղ նոքա կարդան իւրեանց սաղմոսը և նարեկը և ազգի հանգուցեալների հոգուն աղօթք ունեն։ Իսկ կենդանիների վերայ մտածելը նորանց չէ՛ պատկանում։
Ինչ եմք հասկանում մենք այդ խօսքերովս կենդանիներ։ Արդեօք վսեմափառ ամերայերն են դոքա, թէ մեծապատիւ էֆենդիները։ Արդեօք արծաթասէր չօրբաջիներն են դոքա, թէ շնորհավաճառ փափազները։— Ոչ, դոցանից և ոչ մինը։ Դոքա ազգային մարմնի կազմուածքի մէջ փտած նիւթեր են։
Կենդանիներ ասելով, մենք հասկանում ենք՝ Պօլսի և Տաճկաստանի զանազան քաղաքներում գաղթած այն պանդուխտ մշակները, որք խաներում, իսկալայներում, մէյդաններում, սօխախներում մաշվում են բեռնակրութեամբ։ Կենդանիներ ասելով, մեք հասկանում ենք, Ռումէլիիի, փոքր Ասիայի, Բաղէշու, Մշու, Կարնի, և այլն մեր թէ գիւղացի և թէ քաղաքաբնակ ազգայինները, այն ճնշուած և հարստահարութեանց մէջ մաշուած Հայերը, որոց մէջ դեռ ևս պահպանուել է ազգային առանձնութիւնների կենդանի տարրը, որք կազմում են ազգայնութեան գլխաւոր ուժը։
Նոցա համար պէտք է մտածել, նոցա համար պէտք է գործել, մեր յոյսը նոքա են...
ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ
Կարծես թէ հայերը (թէ ռուսիաբնակ թէ թիւրքիաբնակ) սկսում են հասկանալ այնպիսի մի եւրօպական և նրա լեզուի հետ ծանօթութիւնը, ինչպէս գերմանիան է և գերմանական լեզուն։ Բայց մինչև այժմ այդ լեզուն ուսումնասիրելու համար հայերին մի գլխաւոր նպաստող միջոց պակաս է, այն է՝ հայ-գերմանական բառարան... Մի՞թէ մեր Վիէննայի մխիթարեան հայրերը չեն կարող յանձն առնել այդ տեսակ գրականական աշխատանք։
⁂
Նորերումս Շվէյցարիայից աքսորվեցաւ սրբ. Մէրմիիլիօ եպիսկոպոսը։ Նա բնակվում է այժմ Ֆրանսիայի Ֆէրնէ ամրոցի մէջ, որտեղ մի ժամանակ երևելի Վօլտէրն էր բնակվում։ Այդտեղից էր յարձակվում Վօլտէրը Շվէյցարիայի կղերականութեան յետադէմ և գարշելի գործերի վրա, անթիւ ծաղրական և յեղափոխական գրվածներ տարածելով, իսկ այժմ նոյն ամրոցում բնակվում է ծայրայեղ կղերականութեան, խաւարասէր պապութեան ներկայացուցիչ սրբազան Մէրմիլիօ եպիսկոպոսը։
⁂
Վերջին ժամանակներս մեր աղջիկների մէջ մօդա է ընկել Ցիւրիխ գնալ, բժշկութիւնը սովորելու նպատակով...։ Նորերումս Թիֆլիսի ընտանիքներից մինի մէջ 9 տարեկան մի աղջիկ յանկարծ սկսում է սաստիկ լաց լինել։ Ծնողները երկար ժամանակ չեն կարողանում երեխայի լացի պատճառը իմանալ... վերջապէս աղջիկը իր ծնողների հարցերից ստիպված, խոստովանում է, որ կամենում է Ցիւրիխ գնալ...
⁂
„Kӧlnische Zeitung“ լրագրում կարդում ենք, որ Շվէդիայի Շտօկհօլմ քաղաքի գիմնազիայում մի 18 տարեկան հրէայ օրիորդ Եօհաննա Լէվիզօն, երիտասարդների հետ միասին հարցաքննութիւն է տուել համալսարան մտնելու համար։
⁂
Դարձեալ մեր քահանաների քաջագործութիւններից
Քահանայի մէկը, իւր քարոզի մէջ սուրբ Աւետարանից (?) զանազան վկայութիւններ բերելու հետ, յիշում է և այն խօսքը, թէ «կնիկների մազերը երկայն են լինում, իսկ խելքը՝ կարճ»։ Թէև տէր հօր մազերը իւրեանց երկայնութեամբ պակաս չէին կնիկների մազերից, այսու ամենայնիւ այդ խօսքը այն տպաւորութիւնը ունեցաւ քնքուշ սեռի վրա, որ շատերը վշտանալով թողեցին քարոզը և դուրս գնացին եկեղեցուց։
⁂
Մի քահանայ, եկեղեցւոյ բակումը կանգնած ժամանակ, տեսնում է մի մանկահասակ այրի կին որ ժամ էր գալիս։
— Ուֆ... ո՜ւֆ... ինչ որբևերի է։ Ասում է նա խորին կերպով հոգւոց հանելով։
— Էհ, հողե՛մ քու գլուխը։ Պատասխանում է կինը և մտնում է եկեղեցին։
⁂
Մի քահանայ կնիկների մէջ գանձանակ ման ածելու ժամանակ մի կին ձգում է մի սպիտակ աբասանոց և կամենում է սև փող վեր առնել։
— Չի՞ս ամաչում, խուրդայ էլ իս վիր առնում։ Գոռում է տէր հայրը։
— Ապա մէկէլներին ի՞նչ պիտի տամ։ Պատասխանում է կինը։
Տէր հայրը բռնելով կնոջ մախմուրի սալօփի օձիքից, ասում է.— էդ սալօփդ մունդրէկ (անտէր) մնայ, քի՞չ ունիս։
— Քա՛, մունդրէկ մնայ քու փիլօնը։ Պատասխանում է կինը վշտանալով։
ԱՌԵՒՏՐԱԿԱՆ
ԹԻՖԼԻԶԻ ՎԱՃԱՌԱՆՈՑ
(Մարտի 8-ին)։
ՈՍԿԻՆ (պօլուիմպէրիալ)․ ․ ․ ․ 6 ռ․ 8 կ․
ԲԱՄԲԱԿԸ Երևանու ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ 50 „
- „ երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ 4 „ 40 „
- „ Ամերիկաի սերմից ․ ․ ․ 6 „ 70 „
ԲՈՒՐԴԸ թուշի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 7 „ 80 „
- „ „ երկրորդ տեսակը ․ ․ 7 „ 30 „
- „ թարեքեամի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 4 „ — —
ՇԱՔԱՐԸ Ռսի (Բրօցկու) ․ ․ ․ ․ 7 „ 70 „
- „ „ միւս տեսակը ․ ․ ․ ․ ․ 7 „ 50 „
- „ զագրանիցու տրանցիդ․ ․ ․ 5 „ 50 „
- մաքսը վճարած ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 8 „ 70 „
ՇԱՔԱՐԱՎԱԶԸ Ռսի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 6 „ 40 „
ՂԱՀՎԱ Լիվանի լաւը ․ ․ ․ ․ ․ ․ 14 „ 50 „
ՂԱՀՎԱ Մօկօ, շատ լաւը ․ ․ ․ ․ 15 „ 60 „
- „ Մարտինիկոյի ցածրը ․ ․ ․ 12 „ 50 „
ԱԼԻՒՐԸ Երևանի առաջին տեսակը ․ ․ ․ ․ 1 „ 60 „
- „ „ երկրորդ տեսակը ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 55 „
ԱԼԻՒՐԸ Գեանջու հասարակ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 80 „
- „ Շորագեալու ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 60 „
ԳԱՐԻՆ Երևանի ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 1 „ 15 „
ՊՂՊԵՂԸ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 11 „ 70 „
ՇԻՐԲԱԽՏԻ ձէթ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 9 „ 70 „
ՄՈՄ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ 12 „ 40 „
ԱՐՏԱՍԱՀՄԱՆԵԱՆ ՎԱՃԱՌԱՆՈՑ
ՓՈԽԱՆԱԿ․ բարաթ պօլս ․ ․ ․ վճա ․ ․ ․ 6—70
- „ „ Թաւրիզում վճա ․ ․ ․ — —
ՄԱՐՍԷԼ և Փարիզ․ 100 րուբլին աժէ — —
ԼՕՆԴՕՆԻ վերա․ (Օդէսայի կուրսը)
7 րուբլի 34 կոպէկը աժէ ․ ․ ․ — —
ՄԱՐՍԷԼՈՒՄ բամբակի 50 քիլօ
(3 փութ 2 գրվ․) ծախվում է ․ ․ ․ 75 ֆրանկ
ՄԱՐՍԷԼՈՒՄ Երևանու Ամերիկ. սերմի բամբակը ծախվում է . . . . 95 ֆր.
ՄԱՐՍԷԼՈՒՄ թուշի սպիտակ բուրդը ծախվում է . . . . 105 ֆր.
- „ գառան բուրդը աժէ — —
- „ թարաք. բուրդը աժէ 75 ֆր.
- „ Ղարաբ. բուրդը աժէ 60—65 ֆր.
ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՎԱՃԱՌԱՆՈՑ
(Փետրվարի 23-ին)
ԼՕՆԴՕՆ.— մի ռուբլի աժէ 32 11/16 պէնս (փոխանակ 40 պէնս)։
ՓԱՐԻԶ.— մի ռուբլի աժէ 347⅓ սանտիմ (փոխանակ 400 սանտիմ)։
Առաջին ներքին 5% փոխառութեան տոմսակ 154
երկրորդ 154¾
5% Բանկի տոմսակ „ 1 շրջանի 95¼
- „ „ „ 2 շրջանի 94¾
- „ „ „ 3 շրջանի —
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ
Յովհաննէս Տէր-Աբրահամեանցի գրասենեակ Ռօստով քաղաքում (Դօնի վրա)
Հեռաւոր քաղաքներէ գիրք ապսպրողները՝ պէտք է վճարելիք փողը կանխիկ յուղարկեն, վասն զի ապառիկ գիրք ուզողին նամակը անպատասխան կը մնայ։
Որ և իցէ քաղաք յուղարկելու գրոց ճանապարհի ծախքը գրատունը կը վճարէ, երբ պահանջած գրոց փողին գումարը պակաս չը լինէր տաս րուբլիէն, իսկ եթէ պակաս լինի, ամենայն ծրարի (посылка) համար 75 կոպէկ կը հանուի յուղարկուած գումարէն՝ իբրև ծախք ճանապարհի։
Հրավիրում եմ սորանով բոլոր մեծ. հայկական պարոններին օգնական լինելու իւրեանց դրամական ձեռնտվութենով „Մեծ մարդերի պատմութիւններ“ վերնագրով թարգմանական աշխատութիւն տպագրութեան։ Գինն է 1 ռուբլի։ Իւրաքանչիւր ստորագրող կը ստանայ, եթէ կը բարեհաճէ, այնքան օրինակ, որքան ռուբլի կը վճարէր յառաջուց։
Այդ գործի տպագրութեան օգնել ցանկացողին խնդրում եմ խոնարհաբար ստորագրուել ստորագրական թերթերից մինի վերայ, որոնք գտանվում են „Մշակի“ խմբագրատան մէջ, Բեբենշտամի և Ալադաթեանի գրադարաններում, այլ և պ. Ծատուրեանի լամպային մագազինում։ Յաւելացնում եմ. մի՞թէ հայկական հոգևորականութենից չը պիտի յուսամ մասնակցութիւն լուսաւորութեան գործում...
ԾԱԽՎՈՒՄ Է քաղաքում (Սօլօլակում) 500 սաժէն տարածութեամբ մի հող։ Գնի մասին կարելի է տեղեկանալ Կ. Կրիժանովսկու տանը, Կօնսուլի փողոցում Թիֆլիսի մէջ։